«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2002 թվականի N 1238-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի հինգերորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ
NN |
Տեսակը |
Գնդակի թռիչքի հեռավորությունը, որի ընթացքում պահպանվում է նրա խոցելիության ուժը |
Ծանոթագրություն |
1. |
Ատրճանակ |
500 մ |
Սպառազինության մեջ կարող են ընդունվել նաև տեխնիկական բնութագրի համաձայն խոցելիության ուժը չգերազանցող հայրենական և արտասահմանյան արտադրության մարտական զենքի նոր տեսակներ: Չեն կարող օգտագործվել զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակներով փամփուշտներ: |
2. |
Ռեվոլվեր |
350 մ | |
3. |
Ատրճանակ-գնդացիր |
350 մ | |
4. |
Ինքնաձիգ |
1500 մ | |
5. |
Նշանառու հրացան |
3800 մ | |
6. |
Գնդացիր |
3800 մ | |
7. |
Նռնականետ |
||
8. |
Սառը շեղբավոր զենք (ինքնաձիգի սվիններ և այլ դանակներ) |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ
NN |
Տեսակը |
Գնդակի թռիչքի հեռավորությունը, որի ընթացքում պահպանվում է նրա խոցելիության ուժը |
Ծանոթագրություն |
1. |
Ատրճանակ և ռեվոլվեր |
300 մ |
Սպառազինության մեջ կարող են ընդունվել նաև տեխնիկական բնութագրի համաձայն խոցելիության ուժը չգերազանցող հայրենական և արտասահմանյան արտադրության ծառայողական զենքի նոր տեսակներ: Չեն կարող օգտագործվել զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակներով փամփուշտներ: |
2. |
Երկար ողորկափող հրացան |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔ
NN |
Տեսակը |
Գնդակի թռիչքի հեռավորությունը, որի ընթացքում պահպանվում է նրա խոցելիության ուժը |
Ծանոթագրություն |
1. |
Սպորտային ատրճանակ |
300 մ |
Սպառազինության մեջ կարող են ընդունվել նաև տեխնիկական բնութագրի համաձայն խոցելիության ուժը չգերազանցող հայրենական և արտասահմանյան արտադրության քաղաքացիական զենքի նոր տեսակներ: Չեն կարող օգտագործվել զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակներով փամփուշտներ: |
2. |
Սպորտային հրացան |
300 մ | |
3. |
Երկար ակոսափող |
3800 մ | |
4. |
Ազդանշանային զենք |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |