«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 1963-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
ա) որոշման՝
3-րդ և 6-րդ կետերում և 3-րդ կետով հաստատված ցանկում «ձեռնարկությունների», «ձեռներեցների», «ձեռնարկություններ» և «ձեռնարկությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «կազմակերպությունների», «ձեռնարկատերերի», «կազմակերպություններ» և «կազմակերպությունները» բառերով.
5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով.
8-րդ կետի «բ» ենթակետում «մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները» բառերը փոխարինել «պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը» բառերով.
11-րդ կետում «արդյունաբերության և առևտրի նախարարության» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերով.
բ) որոշմամբ հաստատված՝ գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի՝
4-րդ կետի «ե» ենթակետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հուլիսի 2003 թ.» բառերով.
4-րդ կետի «ե2» ենթակետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.
6-րդ կետի «գ» ենթակետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.
6-րդ կետի «գ2» ենթակետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.
8-րդ կետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.
82-րդ կետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.
4-րդ կետի «ե2» ենթակետի 6-րդ կետի «գ2» ենթակետի և 82-րդ կետի երկրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.
8, 81 և 82-րդ կետերում «Առևտրի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի» բառերով.
9-րդ կետում «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.
14-րդ կետը «(տաղավարների)» բառից հետո լրացնել «վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 21 Երևան |