«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1850-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 4 հավելվածի` Գեղարքունիքի մարզի Վաղաշենի գյուղական համայնքի սեփականության գույքի ցանկը «վարչական շենքեր» տողից հետո լրացնել «ջրհան-կայանի շենք, 4,5 կմ երկարությամբ ոռոգման ջրատար» տողով:
2. Առաջարկել Վաղաշենի գյուղական համայնքի ղեկավարին սահմանված կարգով կատարել ջրհան-կայանի շենքի և 4,5 կմ երկարությամբ ոռոգման ջրատարի նկատմամբ գույքային իրավունքի պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|