«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1095-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների, վայրի կենդանիների ու կենդանաբանական հավաքածուների արտահանումն ու ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվությունների հիման վրա»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|