«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2002 թվականի N 1416-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱԻՐԻ» ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության առողջապահական գործակալության 67888,3 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաշվեկշռային մեթոդով 199455 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող 27156 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Հելֆ Լայն Քլինիքլ Լաբորաթորի» ընկերությանը (ԱՄՆ) (HEALTH LINE CLINICAL LABORATORY) (այսուհետ` գնորդ):
3. Սահմանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 101968 հազ. դրամ:
4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 101968 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 100 տոկոսին:
5. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 97487 հազ. դրամ, այդ թվում`
Ոչ ընթացիկ պարտավորություններ
այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` 3424 հազ. դրամ
Ընթացիկ պարտավորություններ
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 2000 հազ. դրամ,
վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ` 20 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքեր` 12107 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1188 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 49517 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 22070 հազ. դրամ,
նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 3572 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 3589 հազ. դրամ:
6. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սահմանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կողմից 10 տարվա ընթացքում բարձրաստիճան անձանց անվճար բժշկական սպասարկումն ապահովելու պատշաճ պայմանները:
8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մասնավորեցման պայմանագրում ներառել սույն որոշման 7-րդ կետին համապատասխան սահմանված պայմանները.
բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի հետևյալ պարտավորությունները`
10 տարվա ընթացքում պահպանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գործունեության տեսակը,
3 տարվա ընթացքում կատարել մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումներ,
ապահովել 250 աշխատատեղ` 40000 դրամ միջին ամսական աշխատավարձով,
ստեղծել նոր ծառայություններ.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել պարտավորությունների կատարման ապահովման օրենքով սահմանված երաշխիքներ.
դ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. սեպտեմբերի 18 Երևան
Ա. Մարգարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.10.2002, N 1727-Ա | 13.11.2002, N 1416-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|