Գլխավոր տեղեկություն
Համար
N 1095
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.923
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2001 թվականի N 1095
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 862 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 17-ի «Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական կենտրոն ստեղծելու և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական ծրագրին հավանություն տալու մասին» N 862 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի զբաղվածության պետական ծրագրերով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան