«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2002 թվականի N 265
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքների վերացման և վթարային դարձած շինությունների վերակառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու կրթահամալիրի տնօրինության` Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի նախկին հանգստյան տան 3-րդ աստիճանի վթարային շինությունն անհատույց հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածում ցանկը լրացնել նոր` 6-րդ կետով.
« |
|
»: |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից: