«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2002 թվականի N 188
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ) ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 437 ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 554 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություն) (ցանկը կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
3. Բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների (ձեռնարկության) դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:
4. Լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) լուծարման գործընթացն ավարտելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների (ձեռնարկության) լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:
6. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի N 255 և հուլիսի 28-ի N 305 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 437 որոշման 15-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 554 որոշման 3.2-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ)
1. «Արզնի» մանկական առողջարան» ՊՓԲԸ
2. «Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ
3. «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորման բնակչության պատվերներով բնակարանների կառուցման և նորոգման Թալինի ՊՁ
4. «Հայջրշին N 10» ՓԲԸ