«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2002 թվականի N 25
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 613 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 32, մարտի 15-ի N 202 և հունիսի 25-ի N 560 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մինչև 2002 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված՝ չմասնավորված ընկերությունների պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |