«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2001 թվականի N 103
քաղ. Երևան
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավար Սարգիս Տոնոյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 53225 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղական ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
այդ թվում`
|
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 15000 |
3. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
| ||
ընդամենը
|
52000
| |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (233 ընտրող + 233 x 0,05)x 5 դրամ |
1225 | |
| ||
Ընդամենը |
53225 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |