040.1246.24.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 1246
քաղ. Երևան
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը (կցվում է)։
2. Սահմանել, որ ապրանքի (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի հավաստագրեր տալու համար պետական տուրքի գանձումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ԵՎ փորձաքննության անցկացման
1. Սույն կարգով կարգավորվում է ապրանքի (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և այդ նպատակով փորձաքննության անցկացման կարգը։
2. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում դիմում, որը պետք է վավերացված լինի դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից և պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
ա) դիմողի անվանումը (ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ անունը, ազգանունը),
բ) դիմողի գտնվելու (բնակության) վայրը և հեռախոսահամարը,
գ) ապրանքի անվանումը, մանրամասն նկարագրությունը, քանակը, գտնվելու վայրը, առաքվող երկիրը,
դ) տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)։
3. Ապրանք տեղափոխող անձը դիմումին կից պետք է ներկայացնի պետական տուրքի վճարման անդորրագիրը և ապրանքի նկատմամբ նրա լիազորությունները հաստատող փաստաթղթի, ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթի (բեռնագրի, հաշիվ-ապրանքագրի կամ նմանատիպ այլ փաստաթղթի) և, առկայության դեպքում, ապրանքների առաքման պայմանագրի, տեխնիկական անձնագրի կրկնօրինակները։
4. Փորձագետը դիմողի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ստուգում է ապրանքի փաստացի քանակը, ճշտում է քաշը և եզրակացություն տալիս ապրանքի ծագման երկրի վերաբերյալ՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածների պահանջներով։
5. Փորձաքննության հիման վրա փորձագետի կողմից կազմվում է ակտ (ձևը կցվում է)՝ 3 օրինակից, որտեղ նշվում է ապրանքի անվանումը, քանակը, արտադրողը, քաշը, ծագման երկիրը, ապրանքի առաքման ձևակերպման փաստաթղթի անվանումը (բեռնագիր, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ)։
6. Փորձաքննության ակտն ստորագրվում է փորձագետի և դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից։
7. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի ձևակերպումը կատարվում է փորձաքննության ակտի հիման վրա։
8. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 5 օրինակից, որից՝ 4 օրինակը տրվում է դիմողին, իսկ 1 օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում՝ 3 տարի ժամկետով։
9. Ապրանքի ծագման երկրի հավաստագրերը ձևակերպվում են «A-4» (210 x 297 մմ) չափի հատուկ պաշտպանված բլանկի վրա, տպագրական եղանակով. ԱՊՀ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար՝ ռուսերենով՝ «CT-1» ձևին համապատասխան, այլ երկրներ արտահանվող ապրանքների համար՝ անգլերենով՝ «A» ձևին համապատասխան (ձևերը կցվում են)։
10. «CT-1» ձևի ապրանքի ծագման երկրի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս՝ այն տալու օրվանից։
11. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը կորցնելու կամ այն վնասվելու դեպքում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա տրամադրում է դրա՝ սահմանված կարգով հաստատված կրկնօրինակը, որը գործողության մեջ է մտնում բնօրինակը տալու օրվանից։
12. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է դիմումի ներկայացման օրվանից 5-օրյա ժամկետում։
13. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից կարող է մերժվել, եթե դիմողը՝
ա) չի ներկայացրել ապրանքի նկատմամբ իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.
բ) չի ներկայացրել ապրանքի առաքման ձևակերպման փաստաթուղթը.
գ) չի կատարել ապրանքի ծագման երկրի որոշման նպատակով փորձաքննության անցկացման և հավաստագրերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարումները։
14. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժման մասին դիմումի ներկայացման օրվանից եռօրյա ժամկետում հայտնվում է դիմողին՝ նշելով մերժման պատճառը։
15. Դիմողը ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
16. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման դիմումների և հավաստագրերի հաշվառման համար վարում է հաշվառման մատյան։
Ձև N 3 «Э»
ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ
Փորձաքննության ակտ N ________
արտահանվող ապրանքի ծագման և ծածկագրի վերաբերյալ
1. Կազմման տարեթիվը ___________________ 2. Կազմման վայրը _________________ 3. Ակտը կազմված է փորձագետ(ներ) ___________________________________ կողմից։ 4. Փորձաքննությունն անցկացվել է ներկայացուցիչների մասնակցությամբ
5. Հիմք՝ կարգագիր N __________________________________ ____ ______200 թ. 6. Փորձաքննության ներկայացված է_________________________________________ ապրանքի քանակը ___________________________________________________ (ապրանքատեղերի թիվը, տարայի տեսակը) որից՝
7. Փորձաքննության խնդիրը______________________________________________ 8. Մատակարար _____________________________________________________ (անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն) 9. Արտադրող_______________________________________________________ 10. Պայմանագիր N ___________________________________________________ 11. Ստացող________________________________________________________ (անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն) _______________________________________________________________
12. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը __________________________________ 13. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է) ______________________ _______________________________________________________________
14. Տեղեկություններ հումքի, կիսապատրաստվածքի, նյութի վերաբերյալ _______________________________________________________________ (անվանումը, բաղադրությունը, ապրանքատեսակը, ստացման հիմնավորումը) _______________________________________________________________
15. Հանրապետությունում կատարված հիմնական տեխնոլոգիական պրոցեսները, որոնք ապրանքին տալիս են ծագման կարգավիճակ ___________________________________________ _______________________________________________________________
16. Ստուգման արդյունքները_____________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
17. Փորձագետի եզրակացությունը Շարադրվածի հիման վրա հավաստում եմ, որ սույն ակտի 6-րդ կետում նշված ապրանքը (ները) ունեն Հայաստանի Հանրապետության իսկական ծագում _______________________________________________________________
_______________________________________________________________
Ակտը գրանցված է ԱՓԲ-ում _______ __________________ ____ 200 թ.
Կ. Տ.
Ակտն առանց կնիքի անվավեր է
Սույն ակտը ____________ օրինակով ստացել է ___ ___________ ____ 200 թ.
___________________ (ստորագրությունը) |
1. Առաքող/արտահանող (երկրի |
4. N _______________________ Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
|
2. Ստացող/ներմուծող (երկրի |
Տրված է _______________________ (երկրի անվանումը) Ներկայացնելու ___________________ (երկրի անվանումը) |
3. Տրանսպորտային միջոցը և |
5. Ծառայողական նշումների համար ______ |
6. N |
7. Փաթեթավորման |
8. Ապրանքի |
9. Քաշը (կգ) |
10. Հաշիվ - ապրան- |
|
|
|
|
|
11. Վավերագիր |
12. Դիմողի հայտարարագիրը ________________________ - ում (երկրի անվանումը) և դրանք բոլորը համապատասխանում են |
Կ. Տ ____ ______________ 200 թ. __________________ ստորագրությունը) |
Կ. Տ ____ ______________ 200 թ. ______________ (ստորագրությունը) |
1. Ապրանքն արտահանում է (արտահանողի
|
Վկայակոչում N Արտոնությունների գլխավոր համակարգ Ծագման հավաստագիր Ձև A Կիրառվում է ___________________ (երկրի անվանումը)
|
2. Ապրանքը ստանում է (ստացողի անվանումը, | |
3. Տրանսպորտային միջոցը և երթուղին
|
4. Պաշտոնապես կիրառելու համար |
5. NN |
6. Տեղերի թիվը և մակնշումը |
7. Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը, ապրանքների նկարագիրը
|
8. Ծագման չափանիշը |
9. Քաշը և քանակի այլ միավորներ |
10. Հաշիվ-
|
11. Վավերագիր |
12. Արտահանողի հայտարարագիրը (երկրի անվանումը)
ամբողջապես իրենց ծագման պահանջներով ____________________________ (ստացող երկրի անվանումը) |
Վավերացնող մարմնի կնիքը, ստորա- |
Իրավասու անձի գտնվելու վայրը, ստորա- |