«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2001 թվականի N 395
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտների շինարարության պատվիրատուի գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով և հաշվի առնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցների ներգրավման հնարավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել`
ա) «Շինարարության պատվիրատու» պետական փակ բաժնետիրական ընկերությունը.
բ) «Ինվեստիցիոն ծրագրերի գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նշված ընկերությունների լուծարման գործընթացը:
3. Ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացումը ղեկավարելու և պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի պահպանման ծախսերը կատարել տարեկան ծրագրերով նախատեսվող օբյեկտների շինարարական աշխատանքների արժեքի 4 տոկոսի չափով` մասնահանման հաշվին:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի կանոնադրությունը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի N 92 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 233 որոշման 2-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |