«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2001 թվականի N 1105
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 593 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) պակասեցնել 35167.0 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի 4-րդ եռամսյակում` 35167.0 հազ. դրամով, և ըստ այդմ ավելացնել`
ա) 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով 2001 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսված գումարը` 12850.8 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածին` 7356.5 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածին` 3245.0 հազ. դրամ, «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածին` 2249.3 հազ. դրամ)` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար, ըստ ֆինանսավորման ծրագրերի և հոդվածների, հետևյալ չափերով`
«Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր` «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 5637.7 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով` 2487.0 հազ. դրամ.
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանում» ծրագիր` «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 618.8 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով` 421.6 հազ. դրամ.
«Պետական նոտարական գրասենյակների պահպանում» ծրագիր` «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 1100.0 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով` 336.4 հազ. դրամ.
«Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագիր` «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 2249.3 հազ. դրամ.
բ) 01 խմբի 05 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերն ավելացնել 22316.2 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի 4-րդ եռամսյակում` 22316.2 հազ. դրամ, ընդ որում, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
«Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 184.0 հազ. դրամ, այդ թվում` 2001 թվականի 4-րդ եռամսյակում` 184.0 հազ. դրամ.
«Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 22132.2 հազ. դրամ, այդ թվում` 2001 թվականի 4-րդ եռամսյակում` 22132.2 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Հրատարակումների գծով 2001 թվականի պետական պատվերի մասին» N 593 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «69921 հազ. դրամ» բառերը փոխարինել «34754.0 հազ. դրամ» բառերով.
բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «25196 հազ. դրամ» բառերը փոխարինել «27450.6 հազ. դրամ» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
դ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «30725 հազ. դրամ» բառերը փոխարինել «7303.4 հազ. դրամ» բառերով և նույն ենթակետից հանել «համաձայն N 2 հավելվածի» բառերը.
ե) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
Հրատարակման անվանումը |
Քանակը |
Տարեկան տպագրման |
Մեկ համարի |
Տարեկան |
Մեկ մամուլի |
Գումարը |
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (1000 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) | 400 | 42 | 13 | 218,400 | 78,881 | 17.227.600 |
«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» (800 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) | 400 | 26 | 11 | 114,400 | 89,362 | 10.223.000 |
Ընդամենը` |
27.450.600 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |