«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2001 թվականի N 793
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 308 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ստեղծել մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոց` աշակերտների ընդունելությունը կատարելով 7-րդ դասարանից:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
ա) մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուսուցմամբ գիշերօթիկ դպրոցին հատկացնել Վարդանանց N 100 հասցեում գտնվող N 1 միջնակարգ դպրոցի ազատված մասնաշենքը.
բ) 2001 թվականին դպրոցի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով կրթության համար Լոռու մարզպետարանին նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112, 1999 թվականի դեկտեմբերի 18-ի N 764 և 2000 թվականի օգոստոսի 10-ի N 468 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ձեռնարկությունների, կազմակերպությունների ցանկը լրացնել «մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոց» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |