040.0778.27.08.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2001 թվականի N 778
քաղ. Երևան
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Բ ՈՒ Ս Ա Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոններով (այսուհետև` բուսասանիտարական կանոններ) սահմանվում են բույսերի կարանտին օրգանիզմների (վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր) Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցման ու հետագա տարածման կանխարգելման պայմանները` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման գործընթացների ժամանակ:
2. Բուսասանիտարական կանոնների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի ծառայությունը (այսուհետև` բույսերի կարանտինի ծառայություն) իրականացնում է ներմուծվող և արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող այլ առարկաների (կարանտինի օբյեկտ) անընդմեջ ստուգումներ, հսկողություն և վարակազերծում: Այդ նպատակով բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչները վերցնում են փորձանմուշ և կատարում փորձաքննություն` բույսերի կարանտինի ծառայության հավատարմագրված լաբորատորիայում:
3. Բուսասանիտարական կանոնների պահանջները տարածվում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վրա:
II. ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
4. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում բուսասանիտարական ստուգում անցնելուց հետո:
5. Գյուղատնտեսական, անտառային ու ծաղկային բույսերի և դրանց արտադրանքի Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է ուղարկող երկրի բույսերի կարանտինի ծառայությունների կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի և բույսերի կարանտինի ծառայության կողմից տրված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում` բացառությամբ մինչև 10 կգ (բացի սերմնանյութից ու տնկանյութից) ուղեկցող բեռան:
6. Ցուցահանդեսում ցուցադրության նպատակով ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները բուսասանիտարական ստուգում ու կարանտին փորձաքննություն են անցնում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում և ցուցահանդեսի կազմակերպման վայրերում:
7. Գնացքների, ավտոփոխադրամիջոցների և ինքնաթիռի ուղևորներն ու սպասարկող անձնակազմը պարտավոր են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում իրենց ձեռքի ուղեբեռներում եղած 10 կգ և ավելի քաշով բույսերը, բուսական արտադրանքն ու կարգավորվող այլ առարկաները ներկայացնել բուսասանիտարական ստուգման:
8. Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց մոտ առկա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մեջ կարանտին օրգանիզմներ հայտնաբերելիս` բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչն արգելում է դրանց ներմուծումը:
9. Բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների յուրաքանչյուր տեսակի բեռան համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց և փորձանմուշներ վերցնելուց հետո կարանտին օրգանիզմների առկայությունն ստուգում է 24 ժամվա ընթացքում և անմիջապես տալիս ներմուծման բուսասանիտարական հավաստագիր (ձևը կցվում է):
10. Բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչի կամ բույսերի կարանտինի պետական տեսուչի կողմից մաքսային սահմանի անցումային կետերում` ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների բուսասանիտարական անընդմեջ զննումը (վիզուալ) կատարվում է մինչև մաքսային զննման նպատակով տրանսպորտային միջոցների բեռնաթափումը, իսկ բուսասանիտարական ստուգման (լաբորատոր) համար փորձանմուշ վերցվում է բեռնաթափումից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում մաքսային ձևակերպումների նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատելու մասին» N 900 որոշման 4-րդ կետին համապատասխան:
11. Բույսերի կարանտին և վնասակար այլ օրգանիզմներով վարակված բույսերը, բուսական ծագում ունեցող բեռներն ու կարգավորվող այլ առարկաները, որոնց նկատմամբ հնարավոր չէ ձեռնարկել վարակազերծման և մաքրման արդյունավետ միջոցներ, բեռան տիրոջ ընտրությամբ ենթակա են վերադարձման կամ ոչնչացման, որի մասին բույսերի կարանտինի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետում կազմում է ակտ (ձևը կցվում է):
12. Բույսերի կարանտինի պետական տեսուչը ներմուծվող և արտահանվող, բուսասանիտարական ստուգում անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք:
13. Այն երկրներից, որտեղ տարածված են հատիկային վնասատուները, կաշվեկերները, կիտրոնային ճերմակաթևիկը և ամերիկյան ճերմակաթիթեռը, ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները բուսասանիտարական ստուգման են ենթարկվում ինչպես Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում, այնպես էլ ստացման վերջնակետերում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դիվանագիտական և առևտրական ներկայացուցչությունների, միջկառավարական կազմակերպությունների համար բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները ներմուծվում են սույն կանոններին համապատասխան:
15. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետում բույսերի կարանտինի պետական տեսուչի կազմած փաստաթղթերի (հավաստագիր, ակտ) մեկ օրինակը կցվում է ապրանքն ուղեկցող փաստաթղթերին, մեկ օրինակը տրվում է մաքսային մարմնին, մեկ օրինակը պահվում` բույսերի կարանտինի պետական տեսուչի մոտ:
16. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների տարանցիկ փոխադրման նկատմամբ բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
III. ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
17. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից, բացառությամբ մինչև 50 կգ ուղեբեռան, թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի (ձևը կցվում է) առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռան համար` բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչի կամ բույսերի կարանտինի պետական տեսուչի կողմից:
18. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում բույսերի կարանտինի ծառայություն: Ծառայությունը հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում քննարկում է այն և քննարկման արդյունքների մասին տեղեկացնում հայտատուին: Արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 30 օր:
19. Արտահանվող բեռների բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սկզբնական բեռնման տեղերում կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում:
20. Արտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից առաջին օրինակը տրվում է առաքողին, մյուսները մնում են սահմանի մաքսային մարմնում և բույսերի կարանտինի պետական տեսչությունում:
IV. ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄԸ
21. Ներմուծվող, տարանցիկ փոխադրվող և արտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները, որոնք վարակված են բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմներով, ենթակա են վարակազերծման:
22. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծման անհրաժեշտությունն ու կատարման վայրը (մաքսային սահման, առաքման կամ ստացման վայրեր) և եղանակը որոշում են բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչը, որոնք էլ կազմակերպում և իրականացնում են վարակազերծման աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ուղարկողի անվանումը (անունը) և հասցեն __________________________________ _____________________________________________________________ Ստացողի անվանումը (անունը) և հասցեն ___________________________________ _____________________________________________________________ Հիմքը _________________________________________________________
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌԱՆ ՄԱՍԻՆ
Բեռան անվանումը __________________________________________________ Բեռան քանակը ____________________________________________________ Բեռան ծագման երկիրը _______________________________________________ Եզրակացություն ___________________________________________________ Սահմանվում են հետևյալ կարանտին միջոցառումները____________________________ ______________________________________________________________ Տեղեկություններ բեռան վարակազերծման մասին _______________________________ ______________________________________________________________ Հավաստագրի գործողության ժամկետը _____________________________ օր Բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչ _________________________ ____ ______________ 200 թ. ___________________
|
ФИТОСАНИТАРНЫЙ СЕРТИФИКАТ PHYTOSANITARY SERTIFICATE
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ МИНИСТЕРСТВО СЕЛЬСКОГО ХОЗЯЙСТВА
ОПИСАНИЕ ГРУЗА DESCRIPTION OF CONSIGNMENT
Экспортер и его адрес__________________________________________ Name and address of exporter Получатель и его адрес ________________________________________ Declared name and address of consignee Количество мест и описание упаковки____________________________ Number and description of packages Маркировка (отличительные знаки) _______________________________ Distinguishing marks Место происхождения _________________________________________ Place of origin Способ транспортировки________________________________________ Declared means of conveyance Пункт ввоза ________________________________________________ Declared point of entry Наименование продукции и ее количество____________________________ Name of produce and quantity declared Ботаническое название растений __________________________________ Botanical name of plants Настоящим удостоверяется, что растения или растительная продукция, описанная выше, были обследованы в соответствии с существующими методиками и правилами и признаны свободными от карантинных и других причиняющих ущерб вредителей, и что они отвечают фитосанитарным правилам страны _ импортера. This is so sertifity that plants or plant products described above have been inspected according to appropriate progedures and are considered to be free from other injuricus pests; and that they are considered to conform with the current phithosanitary regulation of the importing country.
Обеззараживание Disnfestation and/or disinfection treatment
Дата____________________________Способ обработки ________________________________ Date Treatment Химикат и его концентрация___________________Экспозиция и температура________ Chemical (active ingredient) Duration and temperature Дополнительная информация_____________________________________________ Additional information Дополнительная декларация______________________________________________ Additional declaration Срок действия сертификата_______________________________________________ Sertificate validity
Место выдачи_______________ Place of issue Штамп организации Stamp of organization Фамилия инспектора__________________ Name of offiser Дата_____________ Подпись________________ Date Signature
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Բույսերի կարանտինի ծառայություն |
Հաստատված է |
Ա Կ Տ
__ ______200 թ.
Բույսերի կարանտինի _____________________________ սահմանային __________________________________ (տարածքային) կետի պետական տեսուչ __________________ կողմից մասնակցությամբ բեռնատեր _________________________ ի մաքսային ծառայության տեսուչ _______________________ բուսասանիտարական կանոններին համապատասխան կատարված փորձաքննության հիման վրա ________________________________ _______________________________________ (բեռնատիրոջ անունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան և N-ը) _______________________________________ (ֆիրմայի լրիվ անվանումը, հասցեն) _______________________________________ ՀՀ ներմուծված բեռը _________________________ ենթակա է (ապրանքի անվանական ծավալը)
վարակազերծման, վերադարձման, ոչնչացման (ընդգծել):
Բույսերի կարանտինի պետական տեսուչ _________________
Բեռնատեր ___________________________________
Մաքսային ծառայության տեսուչ ______________________ |