Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2001 թվականի N 151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի «զ» կետով հաստատված (NN 1 և 5 հավելվածներ) բյուջետային հատկացումներում և ծախսերում կատարել հետևյալ վերաբաշխումը`
ա) պակասեցնել օրենքի N 1 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` 497,838.2 հազ. դրամով` համաձայն N 1 հավելվածի.
բ) պակասեցնել օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` 497,838.2 հազ. դրամով` համաձայն N 2 հավելվածի.
գ) սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն պակասեցված ընդհանուր գումարի` 995,676.4 հազ. դրամի չափով ավելացնել օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված գումարը:
2. Պակասեցնել օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված գումարը` 995,676.4 հազ. դրամի չափով` նշված գումարի չափով ավելացնելով`
ա) օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` 497,838.2 հազ. դրամի չափով` համաձայն N 3 հավելվածի.
բ) օրենքի N 1 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` 497,838.2 հազ. դրամի չափով` համաձայն N 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 28-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2001, N 1083 | 07.11.2001, N 151 | |
07.11.2001, N 1082 | 07.11.2001, N 151 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|