«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2001 թվականի N 107
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ)» ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել 2000 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև Հայաստանի կառավարության ծրագիր (Սոցիալական մոնիտորինգի և վերլուծության համակարգի ստեղծում)» ծրագրային փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |