«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2001 թվականի N 723
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 2 հավելվածում` «II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ» եկամտատեսակի գծով 2001 չորրորդ եռամսյակում նախատեսված գումարը պակասեցնել 1,698,925.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված եկամտատեսակի գծով 2001 թվականի առաջին կիսամյակում նախատեսված գումարը.
բ) որոշման N 5 հավելվածում`
- կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի
- 2001 թվականի առաջին կիսամյակում բոլոր ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածների գծով նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել 477,992.0 հազ. դրամով, «Կրթաթոշակներ» հոդվածի գծով` 115,231.0 հազ. դրամով` նույն գումարների չափով ավելացնելով նշված հոդվածների գծով նախատեսված հատկացումների գումարները` համապատասխանաբար 2001 թվականի չորրորդ և երրորդ եռամսյակներում.
գ) որոշման N 6 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին իրազեկել իրենց կողմից իրականացվող ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումների տեղաշարժվող գումարների մասին` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 6 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) | ||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |