«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2002 թվականի N 248
քաղ. Երևան
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՌՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԳՈՒՅՔԻՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատև օգտագործման ապրանքների (աշխատանքների) անվանացանկը (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին ԵՎ շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատԵՎ օգտագործման ապրանքների (աշխատանքների)
Խաղալիքներ, մանկական սայլակներ, տեսախաղեր, կենցաղային նշանակության մանկական անհատական համակարգիչներ
Հիվանդությունների՝ տնային պայմաններում կանխարգելման կամ բուժման համար նախատեսված գործիքներ, բժշկական պարագաներ և սարքեր, տեսողությունը կարգավորող ակնոցներ և լինզաներ
Էլեկտրակենցաղային ապրանքներ (բացի էլեմենտներից և առաջնային մարտկոցներից), խմելու ջրի վարակազերծման, մաքրման և լրացուցիչ մաքրման կենցաղային սարքավորումներ, կենցաղային պոմպեր և կոմպրեսորներ, կենցաղային գազային սարքավորումներ (այդ թվում՝ հեղուկ և պինդ վառելիքով աշխատող), պարենային ապրանքներ պահելու և տեղափոխելու տարողություններ
Կենցաղային ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, կենցաղային հաշվիչ և բազմացնող տեխնիկա
Ջեռուցման և տաք ջրամատակարարման սարքեր (վառարաններ), ջեռուցման կաթսաներ, ջրատաքացուցիչներ և ջրատաքացման աշտարակներ