«Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2001 թվականի N 700
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 395 որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում կատարել հետևյալ վերաբաշխումները`
ա) պակասեցնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 02 ենթախմբի «1. Արփա-Սևան թունելի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին նախատեսված հատկացումները` 18988.0 հազ. դրամով.
բ) պակասեցնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 02 ենթախմբի«2. Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ծախսերը` 12532.0 հազ. դրամով.
գ) պակասեցնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «1. Ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման, վերականգնման ու վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ծախսերը` 5420.0 հազ. դրամով.
դ) ավելացնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված գումարը` 36940.0 հազ. դրամով:
2. «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 36940.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում` 2001 թվականի 3-րդ եռամսյակում` 25449 և 4-րդ եռամսյակում` 11491.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խումբը |
Ենթախումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | 9 ամիս | 2001 թ. 4-րդ եռամսյակ |
10 | 02 | 1. Արփա-Սևան թունելի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
-12894.0 -12894.0 |
-6094.0 -6094.0 |
10 | 02 | 2. Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների իրականացում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
-8710.0 -8710.0 |
-3822.0 -3822.0 |
10 | 03 | 1. Ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման, վերականգնման ու վերանորոգման աշխատանքների իրականացում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
-3845.0 -3845.0 |
-1575.0 -1575.0 |
14 | 06 | ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ՀՀ կառավարություն |
25449.0 25449.0 |
11491.0 11491.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |