«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2002 թվականի N 114
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 21 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 11-ի «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնեմասի վաճառքի պայմանների մասին» N 21 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետի «գ» ենթակետի առաջին պարբերության մեջ «Իրագործման երկրորդ համաձայնագիր» բառերը փոխարինել «Իրագործման համաձայնագիր» բառերով.
բ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «կկազմի 0,153 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «մեկ տոննա / կմ-ի համար կկազմի 0,0153 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |