«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 22 հուլիսի 2010 թ.  | 
թիվ 492-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 1166-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 21  | 
 «Հանքավան ՀՋԳ» ԲԲԸ  | 
 ք. Երևան, Կոմիտասի 51  | 
 «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետի 2-րդ ենթակետ  | 
 06/07/2009թ.  | 
| 
 Նախարար  | 
Տ. Դավթյան |