«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2001 թվականի N 583
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ անվանի խմբավար, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Էմին Խաչատրյանի թաղման ծախսերի փոխհատուցման գծով առաջացած պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված միջոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 1070110 դրամ (ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողի):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում (աղյուսակներ 01-01 և 14-06) կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 554 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ (ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ 01-01 ԵՎ 14-06) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(դրամ)
Խումբը | Ենթախումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծախսերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | 2001 թ. 2-րդ եռամսյակ |
14 | 06 | 10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում | -1070110 |
ՀՀ կառավարություն | -1070110 | ||
այդ թվում` |
-1070110 | ||
01 | 01 | 3. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում | 1070110 |
ՀՀ կառավարության աշխատակազմ | 1070110 | ||
այդ թվում` |
|||
այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 1070110 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |