«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2001 թվականի N 695
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Ր Գ
մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարվող իրավաբանական անձանց գույքը կարող է գնահատվել սույն կարգով սահմանված կարգով:
II. Մասնավորեցվող պետական գույքի գնահատումը
3. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`
ա) ակտիվները, այդ թվում`
ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ (ներառյալ գուդվիլը), ոչ ընթացիկ ներդրումներ` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով, ոչ ընթացիկ ներդրումներ կանոնադրական կապիտալում` հաշվառված այլ մեթոդներով, այլ ոչ ընթացիկ ներդրումներ, ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),
ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, առևտրական դեբիտորական պարտքեր, տրված ընթացիկ կանխավճարներ, ընթացիկ դեբիտորական պարտք` բյուջեի գծով, ընթացիկ ակտիվներ` հետաձգված հարկերի գծով, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ, դրամական միջոցների համարժեքներ և այլ ընթացիկ ակտիվներ).
բ) պարտավորությունները, այդ թվում`
ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, երկարաժամկետ պարտավորություններ` ֆինանսական վարձակալության գծով, հետաձգված հարկային պարտավորություններ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),
ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մաս, վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ, առևտրական կրեդիտորական պարտքեր, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին, հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով, պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին, նպատակային ֆինանսավորում և մուտքեր, այլ ընթացիկ պարտավորություններ):
4. Իրավաբանական անձանց մասնավորեցվող պետական գույքը գնահատվում է հաշվապահական հաշվառման տվյալների, այդ թվում` գույքի սկզբնական արժեքի, մաշվածության և հաշվեկշռային արժեքի, ինչպես նաև դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հիման վրա: Եթե գույքը վերագնահատվել է, ապա որպես սկզբնական արժեք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով վերջին վերագնահատման արդյունքում ստացված արժեքը:
5. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման պահ է համարվում գնահատող կազմակերպության կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի (այսուհետև` հրաման) ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:
6. Մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների և ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների (այսուհետև` հիմնական միջոցներ) գնահատված մեծությունը (ԳՄ1) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ1 = ԱՀ / Գ1 x ԳՓ1 , |
(1) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գ1-ը վերագնահատման գործակիցն է, որը հավասար է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի N 73 որոշմամբ սահմանված վերագնահատման (Գ1) գործակցին,
ԳՓ1-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
7. 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ2) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ2 = ԱՀ x ԳՓ2 , |
(2) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ2-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
8. 1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ3) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ3 = ԱՀ x ԳՓ3 , |
(3) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ3-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և տվյալ հիմնական միջոցի ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման մասին» N 280 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ4) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ 4 = ԱՀ x ԳՓ4 , |
(4) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ4-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 235 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ5) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ 5 = ԱՀ x ԳՓ5 , |
(5) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
ԳՓ5-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
11. Եթե հիմնական միջոցների մաշվածությունը մեծ է սկզբնական արժեքի 70 տոկոսից, ապա դրանց գնահատման ժամանակ որպես հաշվեկշռային արժեք է ընդունվում սկզբնական արժեքի 30 տոկոսը:
12. Մետաղյա հիմնական միջոցների գնահատված մեծություն է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված և մետաղի ջարդոնի համար սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
Բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների գնահատված մեծություններ է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված ու համապատասխանաբար բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների համար սահմանված նվազագույն սկզբնական գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
13. Հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղներն ու քարերը ենթակա չեն առանձին գնահատման:
14. Շենքի մեկ քառ. մետրի նվազագույն գնահատված մեծությունը սահմանվում է ԱՄՆ-ի 10 դոլարին համարժեք դրամ: Եթե յուրաքանչյուր շենքի մեկ քառ. մետրի հաշվով գնահատված մեծությունը փոքր է սահմանված նվազագույն գնից, ապա որպես գնահատված մեծություն ընդունվում է սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծությունը:
15. «Ոչ նյութական ակտիվների» (ներառյալ գուդվիլը), «ոչ ընթացիկ ներդրումների` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով», «ոչ ընթացիկ ներդրումների կանոնադրական կապիտալում հաշվառված այլ մեթոդներով», «այլ ոչ ընթացիկ ներդրումների», «ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումների և հետաձգված հարկային ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
16. «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները» գնահատվում են հիմնական միջոցների համար սահմանված կարգով` որպես ձեռքբերման տարեթիվ ընդունելով շինարարությունն սկսելու տարեթիվը, ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցների գնահատված մեծությունը որոշելիս հաշվի են առնվում շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը` ընդունված վերջին կատարողական ակտի ամսաթիվը: Եթե շինարարությունը 3 տարվանից ավելի է դադարեցված, ապա գնահատված մեծությունը նվազեցվում է 30 տոկոսով:
17. «Նյութերի», «արագամաշ առարկաների», «անավարտ արտադրության», «արտադրանքի», «ապրանքների», «առևտրական դեբիտորական պարտքերի», «տրված ընթացիկ կանխավճարների», «բյուջեի գծով ընթացիկ դեբիտորական պարտքի», «հետաձգված հարկերի գծով ընթացիկ ակտիվների», «ընթացիկ ֆինանսական ներդրումների», «դրամական միջոցների», «դրամական միջոցների համարժեքների» և «այլ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
18. Հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքներից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով հաշվարկված արժեքից առավելագույնը:
19. Պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
20. Իրավաբանական անձի մասնավորեցվող պետական գույքի գնահատված մեծությունը որոշվում է ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված գումարներ (հաշվարկային հաշվում, դրամարկղում և արտարժութային հաշվում), ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
III. Գույքի առանձին տարրերի գնահատումը
21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի 4-16-րդ կետերով սահմանված կարգով:
IV. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը
22. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-6 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 7 ձևը կցվում է), որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատում է գնահատող կազմակերպության ղեկավարը:
23. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են իրավաբանական անձի գտնվելու վայրում, գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման պետական մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքներն ստորագրում են իրավաբանական անձի տնօրենը և գլխավոր հաշվապահը:
24. Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Ձև N 1
Ա Կ Տ N 01
հիմնական միջոցների գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)*
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________ ,
գնահատեց հիմնական միջոցները:
____ __________ 200 թ.
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Սկզբնական |
Մաշվա- |
Հաշվե- |
Փոփոխման |
Գնահատ- |
Ծանո- |
1. |
մինչև 01.07.1993 թ. ձեռք բերված |
||||||
ա) |
մինչև 70% մաշվածություն ունեցող |
||||||
բ) | 70% և ավելի մաշվածություն ունեցող |
||||||
2. | 01.07.1993 թ. մինչև 01.01.1995 թ. ձեռք բերված |
||||||
ա) |
մինչև 70% մաշվածություն ունեցող |
||||||
բ) | 70% և ավելի մաշվածություն ունեցող |
||||||
3. | 01.01.1995 թ. հետո ձեռք բերված |
||||||
ա) |
մինչև 70% մաշվածություն ունեցող |
||||||
բ) | 70% և ավելի մաշվածություն ունեցող |
||||||
Ընդամենը |
* Գույքի առանձին տարրերի գնահատման դեպքում լրացնել այն կազմակերպության անվանումը, որին պատկանում կամ ամրացված է (էր) նշված գույքը:
** Գփ-ն (Գփ1, Գփ2, Գփ3, Գփ4, Գփ5) յուրաքանչյուր հիմնական միջոցի համար հաշվարկվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
Ձև N 2
Ա Կ Տ N 02
անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)*
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________ և անդամներ __________
________________________________________________________________
գնահատեց անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները:
____ __________ 200 թ.
NN |
Անավարտ ոչ ընթացիկ |
Հաշվեկշռային |
Փոփոխման |
Գնահատված |
Շինարարական |
Արժեքի |
Գնահատված |
Ծանոթա- |
1. |
Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ |
|||||||
2. | Տեղակայման ենթակա սարքավորումներ, այդ թվում` |
|
X |
X |
X |
|||
ա) | մինչև 01.07.1993 թ. ձեռք բերված |
|||||||
բ) | 01.07.1993 թ. մինչև 01.01.1995 թ. ձեռք բերված |
|||||||
գ) | 01.01.1995 թ. հետո ձեռք բերված |
|||||||
3. |
Հետագա |
X |
X |
X |
X |
|||
Ընդամենը |
* Գույքի առանձին տարրերի գնահատման դեպքում լրացնել այն կազմակերպության անվանումը, որին պատկանում կամ ամրացված է (էր) նշված գույքը:
** Գփ-ն (Գփ1, Գփ2, Գփ3, Գփ4, Գփ5) յուրաքանչյուր հիմնական միջոցի համար հաշվարկվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
Ձև N 3
Ա Կ Տ N 03
ոչ նյութական ակտիվների գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________ և անդամներ __________
________________________________________________________________
գնահատեց ոչ նյութական ակտիվները:
____ __________ 200 թ.
(հազ. դրամ)
NN |
Ոչ նյութական ակտիվների անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
Գնահատված մեծությունը | Ծանոթագրություն |
1. |
Ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը) | |||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
Ձև N 4
Ա Կ Տ N 04
այլ ոչ ընթացիկ ակտիվների գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________ և անդամներ __________
________________________________________________________________
գնահատեց այլ ոչ ընթացիկ ակտիվները:
____ __________ 200 թ.
(հազ. դրամ)
NN |
Այլ ոչ ընթացիկ ակտիվների |
Հաշվեկշռային արժեքը | Գնահատված մեծությունը | Ծանոթագրություն |
1. | Ոչ ընթացիկ ներդրումներ` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով |
|||
2. | Ոչ ընթացիկ ներդրումներ կանոնադրական կապիտալում` հաշվառված այլ մեթոդներով |
|||
3. | Այլ ոչ ընթացիկ ներդրումներ | |||
4. | Ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումներ | |||
5. | Հետաձգված հարկային ակտիվներ | |||
6. | Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | |||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
Ձև N 5
Ա Կ Տ N 05
ընթացիկ ակտիվների գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ________________________ և անդամներ
________________________________________________________________
գնահատեց ընթացիկ ակտիվները:
____ __________ 200 թ.
(հազ. դրամ)
NN |
Ընթացիկ ակտիվների |
Հաշվեկշռային |
Գնահատված |
Ծանոթա- |
1. |
Նյութեր* | |||
2. |
Աճեցվող և բտվող կենդանիներ | |||
3. |
Արագամաշ առարկաներ | |||
4. |
Անավարտ արտադրություն | |||
5. |
Արտադրանք | |||
6. |
Ապրանքներ | |||
7. |
Առևտրական դեբիտորական պարտքեր | |||
8. |
Տրված ընթացիկ կանխավճարներ | |||
9. |
Ընթացիկ դեբիտորական պարտքեր | |||
10. |
Ընթացիկ ակտիվներ` հետաձգված հարկերի գծով | |||
11. |
Ընթացիկ ֆինանսական ներդրումներ | |||
12. |
Դրամական միջոցներ | |||
13. |
Դրամական միջոցների համարժեքներ | |||
14. |
Այլ ընթացիկ ակտիվներ | |||
Ընդամենը |
* Նյութերում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի արժեքը ներառված է նյութերի գնահատված մեծության մեջ, որի հաշվարկը տրված է N 5ա ձևում:
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
Ձև N 5ա
Ա Կ Տ N 05ա
թանկարժեք մետաղների գնահատման
NN |
Թանկարժեք |
Հաշվեկշռային արժեքը |
Թանկարժեք |
Մեկ գրամի |
Գնահատված |
Գնահատված |
Գնահատված |
Ծանո- |
1. |
||||||||
2. |
||||||||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
Ձև N 6
Ա Կ Տ N 06
պարտավորությունների (ոչ ընթացիկ ԵՎ ընթացիկ) գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ________________________ և անդամներ
________________________________________________________________
գնահատեց պարտավորությունները (ոչ ընթացիկ և ընթացիկ):
____ __________ 200 թ.
(հազ. դրամ)
NN |
Պարտավորությունների (ոչ ընթացիկ և |
Հաշվեկշռային |
Գնահատված |
Ծանոթա- |
1. | Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ |
|||
2. | Երկարաժամկետ պարտավորություններ` ֆինանսական վարձակալության գծով |
|||
3. | Հետաձգված հարկային պարտավորություններ | |||
4. | Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ | |||
5. | Կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ |
|||
6. | Երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մաս |
|||
7. | Վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ |
|||
8. | Առևտրական կրեդիտորական պարտքեր | |||
9. | Ստացված ընթացիկ կանխավճարներ | |||
10. | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին |
|||
11. | Հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով |
|||
12. | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով |
|||
13. | Պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով |
|||
14. | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին) |
|||
15. | Նպատակային ֆինանսավորում և մուտքեր | |||
16. | Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստ |
|||
17. |
Այլ ընթացիկ պարտավորություններ | |||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |
Ձև N 7
"ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ" Գնահատող կազմակերպության ղեկավար |
Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ Ա Կ Տ N 07
պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման
________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ________________________ և անդամներ
________________________________________________________________
կատարեց պետական գույքի հաշվեկշռային մեթոդով եզրափակիչ գնահատումը:
____ __________ 200 թ.
NN |
Ակտիվներ և պարտավորություններ |
Գնահատված |
Հիմնավորումը |
1. | Հիմնական միջոցներ | ||
2. | Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | ||
3. | Ոչ նյութական ակտիվներ | ||
4. | Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | ||
5. | Ընթացիկ ակտիվներ | ||
Ընդամենը` ակտիվների գնահատված մեծություն |
|||
6. | Պարտավորություններ (ոչ ընթացիկ և ընթացիկ) (ակտիվներից հանվող) |
||
Գնահատված մեծությունը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
անդամներ |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ |