«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2001 թվականի N 535
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 03 ենթախմբի «4. Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի գծով նախատեսված հատկացումները 2001 թվականի 2-րդ եռամսյակում պակասեցնել 115000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով)` նույն չափով ավելացնելով 04 խմբի 10 ենթախմբի «10. Թեմատիկ ֆինանսավորում և դրա հետ կապված այլ ծախսեր» ծրագրի գծով 2001 թվականի 2-րդ եռամսյակի հատկացումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).
բ) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 10 ենթախմբի «10. Թեմատիկ ֆինանսավորում և դրա հետ կապված այլ ծախսեր» ծրագրի գծով նախատեսված հատկացումները 2001 թվականի 3-րդ եռամսյակում պակասեցնել 86000,0 հազ. դրամով և 4-րդ եռամսյակում` 29000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` համապատասխանաբար ավելացնելով 06 խմբի 03 ենթախմբի «4. Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի գծով 2001 թվականի 3-րդ եռամսյակի հատկացումները 86000,0 հազ. դրամով և 4-րդ եռամսյակի հատկացումները` 29000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով).
գ) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 12 խմբի 02 ենթախմբի «1. Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորում» ծրագրի գծով նախատեսված հատկացումները 2001 թվականի 1-ին կիսամյակում ավելացնել 195000,0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով գործառական դասակարգման 12 խմբի 02 ենթախմբի «1. Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորում» ծրագրի գծով 2001 թվականի 4-րդ եռամսյակի հատկացումները.
դ) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 02 ենթախմբի «1. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրում» ծրագրի գծով նախատեսված հատկացումները 2001 թվականի 4-րդ եռամսյակում պակասեցնել 58888,9 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 2001 թվականի 1-ին կիսամյակի համապատասխան հատկացումները.
ե) 2001 թվականի 1-ին կիսամյակում բոլոր ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածներով նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել 253888,5 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով համապատասխան ծրագրերի գծով նշված հոդվածներով 2001 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները:
2. Սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 6 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին իրազեկել իրենց կողմից իրականացվող ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածներով նախատեսված հատկացումների գումարները սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն 2001 թվականի 1-ին կիսամյակից 2001 թվականի 4-րդ եռամսյակ տեղաշարժելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 6 հավելվածում կատարվող փոփոխություններ
(հազ. դրամ)
NN |
ՀՀ մարզերի և համայնքների |
1-ին կիսամյակ | 4-րդ եռամսյակ |
քաղ. Երևան այդ թվում` |
|||
8. |
Նոր Նորք | 14837,2 | -14837,2 |
11. |
Շենգավիթ | 24000,0 | -24000,0 |
12. |
Քանաքեռ-Զեյթուն | 20051,7 | -20051,7 |
Ընդամենը |
58888,9 | -58888,9 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |