«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2000 թվականի N 802
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Շինարարության ավարտի փաստագրման կարգը հաստատելու մասին» N 477 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատողը, եթե սահմանված կարգով ստացել է շինարարության թույլտվություն, շինարարության ավարտը փաստագրելու համար լիազորված մարմին է ներկայացնում եզրակացություն օբյեկտի տեխնիկական վիճակի մասին` տրված տեխնիկական հետազոտում կամ հսկողություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կողմից, որի հիման վրա լիազորված մարմինը դիմումը տալու օրվանից 15-օրյա ժամկետում ձևակերպում է ավարտական ակտը».
բ) որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետում «15-օրյա» բառը փոխարինել «մեկշաբաթյա» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |