«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2000 թվականի N 590
քաղ. Երևան
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ականավոր պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Երևանի քաղաքապետարանի ենթակայության` Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան պետական հիմնարկի կարգավիճակով, Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակի շենքում (քաղ. Երևան, Ղազար Փարպեցու 7):
2. Երևանի քաղաքապետին`
ա) հաստատել Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան պետական հիմնարկի կանոնադրությունը.
բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան պետական հիմնարկի պահպանման ծախսերի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |