Գլխավոր տեղեկություն
Համար
N 381
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.367
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2001 թվականի N 381
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «10. Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսված հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածը) պակասեցնել 34494,6 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով նախատեսված հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածը):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում (06-04 և 14-06 աղյուսակներ) կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 3-ի N 381 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ (ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ 06-04 ԵՎ 14-06) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

(հազար դրամ)

Խմբի N 

Ենթախմբի N

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ընդամենը

այդ թվում`

երկրորդ
եռամսյակ

երրորդ
եռամսյակ

չորրորդ
եռամսյակ

06

04

10. Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ

-34494.6

-14189.4

-10145.4

-10159.8

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

34494.6

-14189.4

-10145.4

-10159.8

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

- այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

34494.6

-14189.4

-10145.4

-10159.8

14

06

11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

34494.6

14189.4

 

10145.4

10159.8

 

 

ՀՀ կառավարություն

34494.6

14189.4

10145.4

10159.8

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

Այլ ծախսեր

34494.6

14189.4

10145.4

10159.8

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան