«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2000 թվականի N 152
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն առավել արդյունավետորեն կազմակերպելու նպատակով և, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կառավարության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն, որի հյուպատոսական տարածաշրջանում ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի, Վոլոգդայի, Լենինգրադի, Պսկովի, Տվերի և Կալինինգրադի մարզերը և Կարելիայի Հանրապետությունը:
2. Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում բացել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական գործակալություն, որի հյուպատոսական տարածաշրջանում ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության Ամուրի, Կեմերովոյի, Նովոսիբիրսկի, Օմսկի, Տոմսկի ու Չիտայի մարզերը, Ալթայի, Պրիմորիեի ու Խաբարովսկի երկրամասերը և Բուրիաթիայի Ինքնավար Մարզը:
3. Համաձայնել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկությունների հետ`
ա) Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ հետևյալ հյուպատոսական տարածաշրջանով` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզեր.
բ) Հայաստանի Հանրապետության Մեղրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական գործակալություն բացելու վերաբերյալ հետևյալ հյուպատոսական տարածաշրջանով` Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզեր:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական ծառայողական օգտագործման և բնակելի տարածություններ, ինչպես նաև հողամասեր հատկացնելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման մասին սահմանված կարգով ծանուցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 4-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |