«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2001 թվականի N 856
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանում համահայկական երկրորդ խաղերի բացման ու փակման մարզամշակութային ծրագրերի իրականացման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «2. Խաղարկային կինոնկարների ստեղծման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 50000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը)` նույն չափով ավելացնելով 07 խմբի 06 ենթախմբի «4. Մշակութային միջոցառումներ» ծրագրով` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համար նախատեսված հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «2. Խաղարկային կինոնկարների ստեղծման գծով պետական պատվեր» ծրագրով 2001 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 50000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը)` նույն չափով ավելացնելով 07 խմբի 06 ենթախմբի «4. Մշակութային միջոցառումներ» ծրագրով` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համար 2001 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |