«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2001 թվականի N 102
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ ստեղծելու մասին» N 162 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 12-ի N 339 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրության 25-րդ կետում`
«11 (տասնմեկ)» բառերը փոխարինել «13 (տասներեք)» բառերով,
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» և «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը» բառերով.
«երեք» բառը փոխարինել «չորս» բառով.
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի
ՀՀ վարչապետ
(հոգաբարձուների խորհրդի նախագահ)
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարար
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար
Երևանի քաղաքապետ
ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի
իրականացման գրասենյակների աշխատանքների
համակարգման և վերահսկման վարչության պետ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի
գործադիր տնօրեն
Հայկական բարեգործական ընդհանուր միության
Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության
ներկայացուցիչ (ԱՄՆ)
«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության
երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|