040.0081.05.02.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2001 թվականի N 81
քաղ. Երևան
ԱՆՁԻ ՔՆՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անձի քննման մեթոդիկան (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Անձի քննման մեթոդիկան
1. Սույն մեթոդիկան սահմանում է մաքսային հսկողության նպատակով ֆիզիկական անձանց քննման կարգը` որպես մաքսային հսկողության բացառիկ ձև:
2. Մաքսային հսկողություն իրականացնելիս անձի քննմանը պետք է դիմել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այլ մեթոդներով կանխել մաքսանենգությունը կամ մաքսային կանոնների խախտումը:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն անձի քննումն իրականացվում է տարածաշրջանային մաքսատան, մաքսային կետի պետերի կամ նրանց տեղակալների` անձին քննման ենթարկելու մասին գրավոր որոշման (N 1 ձևը կցվում է) հիման վրա, որտեղ նշվում են անձին քննման ենթարկելու հիմքերը և, հատկապես ինչ առարկաներ հայտնաբերելու համար է կատարվում այն:
4. Անձի քննումն սկսելուց առաջ տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է քաղաքացուն ներկայացնել անձին քննման ենթարկելու մասին որոշումը, նրան ծանոթացնել քննության ընթացքում իր իրավունքներին ու պարտականություններին և առաջարկել կամավոր հանձնել թաքցրած ապրանքները կամ առարկաները:
5. Եթե քաղաքացին հրաժարվում է կամավոր հանձնել թաքցրած ապրանքները կամ առարկաները, կամ դրանք հանձնելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը կասկածում է, որ քաղաքացին ամբողջությամբ չի հանձնել թաքցրած ապրանքները կամ առարկաները, ապա սկսվում է անձի քննման գործողությունը:
6. Անձի քննումը կատարվում է տարածաշրջանային մաքսատանը կամ մաքսային կետում, նույն սեռին պատկանող պաշտոնատար անձի կողմից, նույն սեռին պատկանող 2 ընթերակայի ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննմանը չմասնակցող ֆիզիկական անձանց մուտքն այդ սենյակ պետք է բացառվի: Անձի մարմնի քննումը կատարվում է միայն նույն սեռին պատկանող բուժաշխատողի կողմից և նույն սեռի 2 ընթերակայի մասնակցությամբ: Քննման ընթացքում չի թույլատրվում կատարել անձի կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ: Անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց քննումն իրականացվում է վերջիններիս օրինական ներկայացուցիչների ներկայությամբ:
7. Անձին քննման ենթարկելու մասին արձանագրությունը (N 2 ձևը կցվում է) ընթերցվում է դրան մասնակցող անձանց համար: Մասնակիցների կողմից նշված արձանագրության վերաբերյալ դիտողություններ կամ լրացումներ լինելու դեպքում դրանք մտցվում են արձանագրության մեջ:
8. Արձանագրությունն ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, քննվող քաղաքացին, ընթերակաները և մյուս մասնակիցները (բուժաշխատողը, անչափահասի կամ անգործունակ անձի օրինական ներկայացուցիչը):
9. Եթե քննվող անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:
10. Եթե քննվողը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Եթե քննվող անձը ֆիզիկական արատի կամ անգրագիտության պատճառով չի կարողանում ստորագրել արձանագրությունը, ապա դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Եթե քննվող անձն անգրագետ է, ապա հրավիրվում է կողմնակի քաղաքացի, որը կարդում է այդ արձանագրությունը և ստորագրում:
12. Եթե քննվողի մոտ հայտնաբերվում են մաքսանենգ առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտում օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար, ապա, որպեսզի հետագայում դրանք իրեղեն ապացույցի նշանակություն ստանան, մանրամասն պետք է նկարագրվեն, փաթեթավորվեն և կնքվեն` առարկան փոխելու, առանձնահատկությունները և հատկանիշները փոփոխելու հնարավորությունը բացառելու համար:
Անձին քննման ենթարկելու ընթացքում հայտնաբերված կամ կամավոր հանձնված ապրանքների, առարկաների կամ իրերի նկարագրության, փաթեթավորման և կնքման համար կազմվում է առանձին արձանագրություն (N 3 ձևը կցվում է), որը կցվում է անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը:
13. Հայտնաբերված առարկաները կամ իրերը կցվում են անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը և ուղարկվում հետաքննիչին:
14. Եթե քննվող անձի մոտ չեն հայտնաբերվում չհայտարարագրված կամ օրենքով սահմանված կարգով արգելված առարկաներ, ապա քննություն կատարող պաշտոնատար անձը ներողություն է խնդրում, և օրենքով սահմանված կարգով հատուցվում է քննման հետևանքով քաղաքացուն պատճառված վնասը:
15. Արձանագրությունը (N 3 ձևը) կազմվում է 3 օրինակից, որից մեկ օրինակը հանձնվում է քննվող քաղաքացուն:
Ձև N 1
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
անձին քննման ենթարկելու մասին
__ _______ 200 թ. |
քաղ. _________ |
Ես` ____________________________________________________________
(որոշում ընդունող մաքսային աշխատողի պաշտոնը)
______________________________________________________________ ս,
(ազգանունը)
բավարար հիմքեր ունենալով, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող
կամ մաքսային հսկողության գոտում գտնվող, կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ
ուղևորության գոտում գտնվող
քաղ. ___________________________________________________________ի
(անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________մոտ կամ մաքսանենգ
(հասցեն)
առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման օբյեկտներ են
կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար,
և նա կամովին հրաժարվում է դրանք ներկայացնել, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության
մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
քաղ. __________________________________________________________
(քննվողի անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________
(հասցեն)
քննման ենթարկել և դրա մասին հայտնել նրան:
Մաքսատան, մաքսային կետի պետ (տեղակալ)__________________________________
(ստորագրությունը)
Որոշման մասին հայտնեցին ինձ ___________________________________________
(քննվողի ազգանունը և ստորագրությունը)
Ձև N 2
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
անձին քննման ենթարկելու մասին
__ _______ 200 թ. |
|
Ես` __________________________________________________________
(արձանագրություն կազմողի պաշտոնը)
_______________________________________________մաքսատան (մաքսակետի)
պետի որոշման համաձայն, մասնակցությամբ
ընթերականեր`
1. ___________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)
2. ___________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)
Բժիշկ _________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, աշխատանքի վայրը)
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն քննման
ենթարկեցի քաղ. __________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը,
_____________________________________________________________
հասցեն)
Մասնակիցներին ծանոթացրեցին իրենց իրավունքներին և պարտականություններին:
Քննությամբ քաղ. _______________________________________________ -ի մոտ
(ազգանունը)
հայտնաբերվել է հետևյալը`___________________________________________
(իրերի, առարկաների, այլ արժեքների անվանումները)
_____________________________________________________________
Արձանագրությունն ընթերցվեց բարձրաձայն, մասնակիցներից ___________________
(մասնակցի |
_____________ կատարեց հետևյալ դիտողությունները և լրացումները
ազգանունը)
_____________________________________________________________
(դիտողությունը, լրացումը)
Արձանագրությունը կազմեց ___________________________________________
(անունը, ազգանունը)
Ընթերականեր____________________________________________________
(անունները, ազգանունները,
_____________________________________________________________
ստորագրությունները)
Բժիշկ _________________________________________________________
Քննվող անձ______________________________________________________
Ձև N 3
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
անձին քննման ենթարկելու ընթացքում հայտնաբերված կամ կամավոր հանձնված ապրանքների, առարկաների ԵՎ իրերի նկարագրության, փաթեթավորման ԵՎ կնքման մասին
__ _______ 200 թ. |
քաղ. _________ |
________________________________________________________________
(արձանագրություն կազմողի պաշտոնը, անունը, ազգանունը)
քաղ. _____________________________________________________________
(անունը, ազգանունը, հասցեն)
_________________________________________________________________
_________________________________________________________________
(քննման արդյունքում հայտնաբերված կամ կամավոր հանձնված (ընդգծել) իրերի, առարկաների, այլ արժեքների հաջորդականությունը, մանրամասն նկարագիրը,
_________________________________________________________________
փաթեթավորումը և կնիքի համարը)
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
Արձանագրությունը կազմեց ______________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Ընթերականեր _______________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Մասնակիցներ _______________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Քննվող անձ _________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.06.2007, N 688-Ն | 28.06.2007, N 81 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|