«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2000 թվականի N 71
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի շրջանակներում Գյումրիում բնակելի թաղամասի շինարարության ծրագրի նախագծային և շինարարության վերահսկման աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպության ընտրության մրցույթի հաղթող ճանաչել «Փրոջեքթ ընդ Դիզայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 325000 ԱՄՆ-ի դոլար ֆինանսական առաջարկությանը համապատասխան` համաձայն հավելվածի:
2. Հաստատել նշված ծրագրի իրականացման գրասենյակի ծախսերի նախահաշիվը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
Գյումրիում բնակելի թաղամասի շինարարության ծրագրի իրականացման գրասենյակի ծախսերի
| ||
Ծախսի անվանումը | Հաշվարկված արժեքը (ԱՄՆ-ի դոլար) | |
| ||
Աշխատավարձ | 241000 | |
Վարձակալության վճար (գրասենյակ, բնակարան) | 18000 | |
Տրանսպորտային ծախսեր | 8000 | |
Հիմնական միջոցների ձեռքբերում | 46000 | |
Սպասարկման ծախսեր (կապ, էլեկտրամատակարարում, ջեռուցում և այլն) | 17000 | |
Գործուղման ծախսեր | 35000 | |
Ընդամենը |
365000 |
Հավելված |
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
Գյումրիում բնակելի թաղամասի շինարարության ծրագրի նախագծային աշխատանքների արժեքի
| ||
Աշխատանքի անվանումը | Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) | |
| ||
Բնակարանների նախագծում | 112500 | |
Սեյսմիկ վերլուծություն և նախագծում | 47750 | |
Ավտոտնակների նախագծում | 3700 | |
Արտաքին հաղորդակցուղիների նախագծում և շինարարության վերահսկում | 15950 | |
Բարեկարգման նախագծի կազմում | 6600 | |
Բնակարանների շինարարական նախագծերի կազմում | 127000 | |
Ավտոտնակների շինարարական նախագծերի կազմում | 6300 | |
Բարեկարգման շինարարական նախագծերի կազմում | 5200 | |
Ընդամենը | 325000 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |