«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1999 թվականի N 688
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները և ձեռնարկությունները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող ընկերությունների և ձեռնարկությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորությունները վերապահված պետական կառավարման մարմինների, ընկերությունների և ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.
բ) ընկերությունների և ձեռնարկությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների և ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:
3. Ընկերությունների և ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ձեռնարկությունները` համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, լուծարվող ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
6. Ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը:
7. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ նշված ընկերությունների և ձեռնարկությունների դեբիտորական պարտքերն ստանալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման N 3 հավելվածում նշված օբյեկտների վերակազմավորման վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
լուծարվող բաժնետիրական ընկերությունների ԵՎ ձեռնարկությունների
1. | «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» ՊՓԲԸ |
2. | «Զոդող» ՓԲԸ |
3. | «Մասիսի ջերմոցային տնտեսություն» ՊՓԲԸ |
4. | «Կրասնոսելսկի «Ագրոսպասարկում» ՓԲԸ |
5. | «Ախուրյանի «Բնակկոմունտնտ» ՊՓԲԸ |
6. | «Հրազդանի վերելակային տնտեսություն» ՊՁ |
7. | «Հայէլեկտրամոնտաժ» ՓԲԸ-ի Վանաձորի ԴՁ |
8. | «Հայպտուղարտ» ՊՁ |
9. | «Հայկոնտրակտ» ՊՁ-ի «Ագրոհամալիր» ԴՁ |
10. | «Մեղրու շրջանի Ագարակ ավանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ |
11. | «Բնակկոմունտնտ» ՀՄ-ի «Հայնորոգշին» ՊՁ-ի Գյումրիի «Շիրակ» ԴՁ |
12. | «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ |
13. | Մարտունու պտուղբանջարեղենի, կարտոֆիլի մթերման, իրացման և մանրածախ առևտրի ՊՁ |
14. | Քարակերտի հացաընդունման ՊՁ |
15. | «Արտադրաառևտրական «Խասխեր» ՊՁ |
16. | «Ախուրյանի պտուղբանջարեղենի և կարտոֆիլի մթերման ու իրացման գրասենյակ» ՊՁ |
17. | «Պարենարդշին» ՓԲԸ-ի Դալարիկի շինարարական ԴՁ |
18. | Սևանի շրջանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ՊՁ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
լուծարվող ձեռնարկությունների
1. | «Գուգարքի գազանաբուծական տնտեսություն» ՊՁ |
2. | Գյումրիի մսի պահածոների կոմբինատի Աշոցքի անասնամթերման գրասենյակ |
3. | Գյումրիի մսի պահածոների կոմբինատի Սպիտակի անասնամթերման գրասենյակ |
4. | «Կրասնոսելսկի պտուղբանջարեղենի մթերման գրասենյակ» ՊՁ |
5. | «Վարդենիսի պտուղբանջարեղենի գրասենյակ» ՊՁ |
6. | Բալաքի բտման տնտեսություն |
7. | «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Մարտունու ՏՀ-2» ԴՁ |
8. | «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Մասիսի ԱՏԿ» ԴՁ |
9. | «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Տաշիրի ՏՀ» ԴՁ |
10. | «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Էջմիածնի N 3 ԱՇ» ԴՁ |
11. | «Բերրիություն» ԱՄ-ի «Հաղարծին» ՊՁ |
12. | «Ագրոսպասարկում» հյուսիսային տարածքների կոմերցիոն կենտրոն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
վերակազմավորման ենթակա օբյեկտներԻ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ
«Արցախ» պանսիոնատ
Սևանի հացամթերման ԱՄ-ի օժանդակ տնտեսություն
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
«Երևանի տրիկոտաժի ձեռնարկություն» ԱՄ-ի Բուժականի մասնաճյուղ
Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի տեղամաս
«Նեյրոն» ՊՁ-ի N 14 արտադրամաս
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
«Շինարար» պանսիոնատ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Շ. Կարամանուկյան |