«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 1999 թվականի N 755
քաղ. Երևան
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության և ԱՄՆ-ի դեսպանատների համագործակցությամբ ու «Սանշայն Քալթերս» («Sunshine Qurlters») ընկերության համաձայնությամբ Ամերիկյան կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության կողմից մանկատների և ծերանոցների առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով, դրամական միջոցներ ապահովելու համար, մգդակած վերմակների ներմուծումն ու դրանց իրացումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |