040.0746.14.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2001 թվականի N 746
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 338 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:
3. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում է):
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 338 որոշման 3-րդ կետը:
|
Ա. Մարգարյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 746 որոշմամբ |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ | |
ՀՀ կրթության և գիտության նախարար | |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար | |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (խորհրդի նախագահ) | |
Երևանի քաղաքապետ | |
ՀՀ Սյունիքի մարզպետ | |
ՀՀ Շիրակի մարզպետ | |
ՀՀ Լոռու մարզպետ | |
Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր | |
Խորհրդի` 5 տարով նշանակվող անդամներ` | |
Շ. Քոչարյան |
- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ |
Կ. Գալուստյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար |
Ա. Մանուկյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Ս. Ազատյան |
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Ռ. Աթոյան |
- Երևանի ավտոմատ կառավարման համակարգի ԳՀԻ-ի տնօրեն, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր |
Յու. Աղաբալյան |
- ՀՀ բնական պաշարների պետական հանձնաժողովի նախագահ, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր |
Կ. Կոստանյան |
- ՀՊՃՀ-ի պրոֆեսոր |
Լ. Ղուլոյան |
- ՀՊՃՀ-ի պրոֆեսոր |
Վ. Մուրադյան |
- "Leda Systems" INC պրեզիդենտ (ԱՄՆ) |
Շ. Նազարյան |
- Հայ կրթական հիմնարկություն (ԱՄՆ) |
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան |
- Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության հիմնադրամի նախագահ (ԱՄՆ) |
Հ. Պարսամյան |
- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտների Լոս Անջելեսի միության պատվավոր նախագահ (ԱՄՆ) |
Է. Սանդոյան |
- ՀՀ ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահ |
Հ. Վարդանյան |
- «Գրանդ տոբակո» հայ-կանադական համատեղ ՍՊԸ-ի նախագահ |
Ի. Տեր-Ազարև |
- ՀՊՃՀ-ի պրոֆեսոր |
Ն. Ուզունօղլու |
- Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսոր (Հունաստան) |
Վ. Ավետիսյան |
- ՀՊՃՀ-ի ասպիրանտ (նշանակման ժամկետը` 4 տարի) |