«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2001 թվականի N 595
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 583 որոշման խմբագրությամբ) Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան` վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 12-ի N 626 որոշման խմբագրությամբ) Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Նիկոյանի և Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Վաղարշակ Մանուկյանի լիազորությունները:
3. Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության բաժնի վարիչ Գոռ Հովհաննիսյանին, իսկ Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամներ` Երևանի Նորք-Մարաշի թաղապետարանի քարտուղար Արմեն Պողոսյանին և «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մխիթարյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |