ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2010 թվականի N 578-Ա
Է. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Էմիլ Գաբրիելյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
|  Հավելված | 
Կ Ա Զ Մ
ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ | 
| Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | 
| Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | 
| Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) | 
| Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | 
| Ս. Աֆյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| Ա. Սահակյան | - «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | 
| Գ. Մանասյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի  | 
| Ա. Հովհաննիսյան | - Է. Գաբրիելյանի ազգականը (համաձայնությամբ) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                