Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2000-18.12.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.01.20/1(99)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.01.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2000 թվականի N 15
քաղ. Երևան 

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 16 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 և 16 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության այն պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը (կցվում է), որոնց ցերեկային ուսուցման ուսանողներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք.

բ) Հայաստանի Հանրապետության այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը (կցվում է), որտեղ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք:

2. Սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք ունեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի, Արարատյան Հայրապետական թեմի Վազգենյան դպրանոցի և Շիրակի թեմի ընծայարանի սաները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» N 330 որոշման 1-ին, 2-րդ և 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 164 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 361 որոշման խմբագրությամբ) 1-ին և 2-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունվարի 13-ի N 15 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության այն պետական բարձրագույն եվ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, որոնց ցերեկային ուսուցման ուսանողներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք

 

Երևանի պետական համալսարան

 

այդ թվում`

 

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

 

այդ թվում`

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ

 

Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ

 

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

 

այդ թվում`

 

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ

 

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ

 

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

 

այդ թվում`

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղ

Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ

 

այդ թվում`

 

Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

 

այդ թվում`

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

 

Հայկական գյուղատնտեսական ակադեմիա

 

այդ թվում`

 

Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի քոլեջ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

 

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոց

 

Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց

 

Երևանի պարարվեստի ուսումնարան

 

Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական և Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունվարի 13-ի N 15 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության այն հեռավոր եվ սահմանամերձ բնակավայրերի, որտեղ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք

 

Գեղարքունիքի մարզ

 

Թթուջուր

Կուտական

Վահան

Ջիլ

Վերին Շորժա

Ծափաթաղ

Փամբակ

Դարանակ

Գեղամասար

Նորաբակ

Ախպրաձոր

Սոթք

Կութ

 

Լոռու մարզ

 

Ջիլիզա

 

Շիրակի մարզ

 

Գտաշեն

 

Սյունիքի մարզ

 

Խոզնավար

Վաղատուր

Արավուս

Կոռնիձոր

Շուռնուխ

Աղվանի

Կաղնուտ

Ագարակ (գյուղ)

Ճակատեն

Սրաշեն

Եղեգ

Նյուվադի

Մուցք

Սալվարդ

Սոֆլու

Ղզլջուղ

Ախլաթյան

Տորունիք

Լծեն

Խնածախ

Տեղ

Ներքին Խնձորեսկ

Հարթաշեն

Բարձրավան

Ծավ

Ներքին Հանդ

Կարճևան

Շիկահող

Դիցմայրի

Եղվարդ

Դավիթ Բեկ

Գորայք

Ալդարա

Շվանիձոր

 

Վայոց ձորի մարզ

 

Բարձրունի

Կարմրաշեն

Սերս

Նոր Ազնաբերդ

Խնձորուտ

Մարտիրոս

Խաչիկ

Գնիշիկ

 

Տավուշի մարզ

 

Բերդավան

Դովեղ

Բարեկամավան

Ոսկեվան

Ոսկեպար

Կիրանց

Ծաղկավան (Իջևանի շրջ.)

Բերքաբեր

Սարիգյուղ

Սևքար

Վազաշեն

Պառավաքար

Ներքին Կարմիր աղբյուր

Այգեպար

Մոսեսգեղ

Չինարի

Այգեձոր

Վարագավան

Կոթի

Բաղանիս

Կողբ

Չորաթան

Արծվաբերդ

Կայան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան