«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 1999 թվականի N 513
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հատկացումները վերաբաշխել ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի, ենթախմբերի և ծրագրերի` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սույն որոշման N 1 հավելվածի համաձայն ավելացվող հատկացումների ծավալում 339 մլն դրամը նախատեսվում է պետական ավտոհամարանիշերի ձեռքբերման և 420 մլն դրամը` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-266 Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հետևանքով բյուջետային հիմնարկների կողմից ընթացիկ տարում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարման համար լրացուցիչ ծախսերն ապահովելու համար:
3. Մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ժամանակավորապես դադարեցնել «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված ծրագրերի բյուջետային ֆինանսավորումը` այդ հավելվածում նշված չափերով:
4. Սույն որոշման 3-րդ կետի իրականացման համար պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների ղեկավարների, իսկ ընդհանուր վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածները չեն բերվում: |