«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1999 թվականի N 68
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ «ՍԱՆՄԱՔՐՈՒՄ» ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի ինն ամսվա ընթացքում Երևան քաղաքի Արաբկիրի, Կենտրոնի և Շենգավիթի թաղամասերում Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկության կողմից բնակչությանն անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկությանը հատկացնել 8,58 մլն դրամ` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «ա) Նախորդ բյուջետային տարվա պարտքերի մարում» գումարների հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |