«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2000 թվականի N 202
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի N 52 և 1998 թվականի մարտի 10-ի N 169 որոշումների խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ լրացումները`
ցանկի «0100 Բնագիտական մասնագիտություններ», «0600 Տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)», «2100 Ավտոմատիկա և կառավարում», «2900 Շինարարություն և ճարտարապետություն» բաժինները համապատասխանաբար լրացնել հետևյալ տողերով.
«0137 Հիմնարար բժշկություն», «0626 Բիզնեսի կազմակերպում», «2109 Որակի կառավարում», «2914 Անշարժ գույքի կառավարում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |