«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2000 թվականի N 183
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 330 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգում`
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կարգով բնակարանային ֆոնդ հասկացությունը ներառում է փախստականների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող բնակելի մակերեսը».
5-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» և «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» ու «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերով և հանել «ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակի ներկայացուցիչը» բառերը.
18-րդ կետի «դ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին» բառերով և «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերով.
19-րդ կետում «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերով.
20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում» բառերով.
21-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի» բառերով.
27-րդ և 33-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերով.
6-րդ և 7-րդ հավելվածներում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ» բառերով.
8-րդ հավելվածում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերով և «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության փախստականների և բնակչության տեղաշարժի վարչությանը» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|