«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
21 ապրիլի 1999 թվականի N 247
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 196 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 31-ի «Պետական գույքի մասնավորեցման ու Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին թանկարժեք քարերի վաճառքի թույլտվություն տալու մասին» N 196 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Վճարումը մասնավորեցման գործարքն ուժի մեջ մտնելու օրն ամբողջությամբ կատարելու դեպքում մասնավորեցման գինը սահմանել 3 մլն ԱՄՆ-ի դոլար».
բ) որոշման 11-րդ կետում «Ֆուրֆանո Լիմիթիդ» ընկերությանը» բառերը փոխարինել «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` գնորդի կողմից վերջինիս կանոնադրական կապիտալում 2,5 մլն ԱՄՆ-ի դոլար ներդնելուց հետո» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |