Գլխավոր տեղեկություն
Համար
N 153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.01/8(74)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 1999 թվականի N 153
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում 1998-1999 թվականների աշնան-ձմռան ամիսներին բնակլիմայական բացառիկ անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղատնտեսության բնագավառում ստեղծված աղետալի իրավիճակը և ելնելով դրա հաղթահարման համար անհետաձգելի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների վերացման միջոցառումների ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների վերացման համար ներքին պաշարների օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների վերացման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով դիմել միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 

 

ԵՐԵՎԱՆ-1999

 

 

1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ստեղծվել է արտակարգ բարդ իրավիճակ: Վերջին հարյուրամյակում առաջին անգամ 1998-1999 թվականների աշնան-ձմռան ամիսներին արձանագրվել են բացառիկ անբարենպաստ կլիմայական պայմաններ: Արդյունքում 22,1 հազ. հեկտար աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ ընդհանրապես ոչնչացել են, իսկ 19,3 հազ. հեկտարը` վնասվել է կիսով չափ, վտանգված են շուրջ 3,0 հազ. հեկտար պտղատու այգիներ: Ընթացիկ տարում հանրապետության բոլոր ջրաղբյուրներում ջրի առկայությունը շուրջ 40 տոկոսով պակաս կլինի նորմայից և ոռոգման ջրի ընդհանուր դեֆիցիտը կկազմի 650 մլն խոր. մ:

Ստեղծված պայմաններում անհետաձգելի լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում կծառանան տնտեսական, սոցիալական ու քաղաքական լուրջ հիմնախնդիրներ, որոնք հղի են անցանկալի ծանր հետևանքներով`

- կտրուկ կերպով կկրճատվեն գյուղատնտեսական արտադրության ծավալները և միայն երկրագործության ոլորտում ուղղակի կորուստները կկազմեն ավելի քան 7,8 մլրդ դրամ.

- քանի որ տեղական արտադրության հաշվին բավարարվում է սննդամթերքի նկատմամբ հանրապետության բնակչության պահանջարկի 60-65 տոկոսը, ուստի լուրջ խնդիրներ կարող են ծագել բնակչության պարենամատակարարման և, ընդհանրապես, հանրապետության պարենային անվտանգության առումով.

- կբարդանա բնակչության զբաղվածության խնդիրը և կառաջանա սոցիալ-քաղաքական լարվածություն.

- կկրճատվեն գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կնվազի հանրապետության բնակչության ընդհանուր կենսամակարդակը.

- քանի որ հանրապետության տնտեսական ընդհանուր իրավիճակի հետևանքով գյուղացիական տնտեսությունները տարիներ շարունակ զրկված են շրջանառու միջոցների համալրման հնարավորությունից, ուստի նրանք ի վիճակի չեն լուծելու արտակարգ իրավիճակի հետ կապված լրացուցիչ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման և արտադրական գործընթացների կազմակերպման խնդիրները:

Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում առաջացած ծայրահեղ բարդ իրավիճակը պահանջում է առանց հետաձգելու մշակել և իրականացնել արտակարգ միջոցառումների ծրագիր և այն նպատակաուղղել աղետի հետևանքների վերացմանը:

Ծրագրի նպատակն է` ելնելով ստեղծված աղետալի իրավիճակից` հանրապետության գյուղատնտեսության համար մշակել ու իրականացնել լրացուցիչ միջոցառումներ, դրանց հիման վրա նվազեցնել բնագավառում սպասվող կորուստները, նպաստել բնակչության պարենաապահովվածության ու զբաղվածության խնդիրների լուծմանը, ապահովել հանրապետության պարենային անվտանգությունը:

Ծրագրով նախատեսվում է լուծել հետևյալ անհետաձգելի հիմնախնդիրները`

- հաշվի առնելով գարնանացանի ծավալների զգալի մեծացումը` կապված աշնանացան ցորենի ցանքերի վնասվելու և ոչնչանալու հետ, կարճ ժամանակահատվածում իրականացնել լրացուցիչ նախապատրաստական միջոցառումներ` գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպված անցկացնելու համար.

- ոչնչացված աշնանացան մշակաբույսերի տարածքներում կրկնացանքի և վերացանքի իրականացման համար գյուղացիական տնտեսություններին տրամադրել անհրաժեշտ լրացուցիչ պաշարներ (սերմացուներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, վառելիքաքսանյութեր, պահեստամասեր և այլն).

- ձեռնարկել միջոցներ սակավաջրության դեմ, մասնավորապես, վերականգնել չգործող խորքային հորերը, հորատել նորերը և ապահովել դրանց կանոնավոր աշխատանքը.

- վերականգնված և նոր խորքային հորերի լիարժեք գործարկման համար ապահովել պահանջվող էլեկտրաէներգիայի չափաքանակների մատակարարումը.

- մոբիլիզացնել հանրապետության ներքին միջոցները և դրանք նպատակաուղղել ինչպես նշված միջոցառումների իրականացմանը, այնպես էլ հնարավոր կորուստների կրճատմանը.

- լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտ միջոցներ ստեղծելու նպատակով դիմել միջազգային կազմակերպություններին և արտասահմանյան երկրներին` համապատասխան աջակցություն ստանալու ակնկալիքով.

- մշակել և ներդնել գործուն մեխանիզմներ հատկացվող լրացուցիչ միջոցների արդյունավետ օգտագործման համար:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1998-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆ-ՁՄՌԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

2.1. Բնակլիմայական պայմանների բնութագիրը

 

Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական ծառայության երկար տարիների միջին տվյալներով հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը 1998 թվականին 2-5 աստիճանով բարձր է եղել նորմայից, իսկ հունիսին և դեկտեմբերին` 3-5 աստիճանով: Նման իրավիճակը շարունակվում է նաև 1999 թվականի հունվար-փետրվար ամիսներին:

Կտրուկ կերպով նվազել է մթնոլորտային տեղումների քանակը և այն կազմել է նորմայի 20-30 տոկոսը, իսկ օդի հարաբերական խոնավությունն իջել և հասել է մինչև 30 տոկոսի: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձմռան ամիսներին բացարձակապես ձյուն չի տեղացել և բացակայել է ձյան ծածկույթը:

Համաձայն պաշտոնական կանխատեսումների` առաջիկայում ևս կպահպանվեն գյուղատնտեսության համար նշված անբարենպաստ բնակլիմայական պայմանները:

Դրա հետ մեկտեղ, առաջիկա ամիսներին նորմալ բնակլիմայական պայմաններում նույնիսկ, առանց լրացուցիչ միջոցների ձեռնարկման, աղետի պատճառած վնասները հնարավոր չի լինի վերականգնել, քանի որ`

- ոչնչացված և վնասված աշնանացաններից արդեն չի ստացվելու ավելի քան 62 հազ. տոննա ցորեն.

- պտղատու այգիների վնասված տարածքները չեն կարող ապահովել սովորական բերքատվությունը.

- ջրամբարներում չի կուտակվելու միջին տարեկան ծավալների չափով ջուրը.

- Սևանա լճից 195 մլն խոր. մետրից ավելի ջուր բաց թողնելու հնարավորություն չի լինելու.

- սպասվող սակավաջրությունն անպայման կհանգեցնի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստների:

Հանրապետությունում բնակլիմայական պայմանների մանրամասն բնութագիրը ներկայացված է ծրագրի հավելվածներում:

 

2.2. Իրավիճակը երկրագործության ոլորտում

 

Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերը տարեկան միջին հաշվով զբաղեցրել են ավելի քան 200 հազ. հեկտար, որի շուրջ կեսը կազմում են աշնանացանները: Վերջիններիս մեջ բացարձակ գերակշռող (95-98 տոկոս) տեղ է գրավում աշնանացան ցորենը: 1998 թվականի աշնանը կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով ցանվել է 87,0 հազ. հեկտար աշնանացան ցորեն կամ նախորդ տարիների համեմատությամբ պակաս է ցանվել շուրջ 15,0 հազ. հեկտար:

Գրեթե բոլոր տարածաշրջաններում հացահատիկային մշակաբույսերն աշնանը ցանվել են բարձր ջերմային ռեժիմի և սակավ տեղումների, ուժեղ քամիներով ուղեկցվող սաստիկ երաշտի պայմաններում, իսկ հետագայում էլ բացակայել են դրանց ձմեռացման համար անհրաժեշտ պայմանները (հողի և օդի բավարար խոնավությունն ու ջերմաստիճանը, ձյան ծածկույթի առկայությունը): Այս ամենի արդյունքում, աշնանացան ցորենի 22,1 հազ. հեկտար ցանքատարածություն ընդհանրապես ոչնչացել է, իսկ 19,3 հազ. հեկտար վնասվել է կիսով չափ և վտանգ կա, որ մինչև գարնան սկիզբը դրանց վնասվածության աստիճանը հասնի 70-80 տոկոսի: Աշնանացան ցորենի բերքի սպասվելիք կորուստը կազմում է 62,5 հազ. տոննա` 6255,0 մլն դրամ (11,49 մլն ԱՄՆ-ի դոլար) արժեքով (հավելված N 1):

Առկա բնակլիմայական պայմաններն իրենց բացասական ազդեցությունն են թողել նաև պտղատու այգիների նորմալ ձմեռացման վրա: Հանրապետության ցածրադիր մասերում ցերեկային անսովոր բարձր ջերմաստիճանների պատճառով սկսվել են պտղատու ծառերի աճի ու զարգացման գործընթացները, և գիշերային ջերմաստիճանի նվազումների պատճառով անխուսափելի են ցրտահարություններն ու կորուստները: Շուրջ 3,0 հազ. հեկտար կորիզավոր պտղատու այգիներ հայտնվել են վտանգված վիճակում և սպասվում է 15452,2 տոննա բերքի կորուստ` 1545,2 մլն դրամ (2,84 մլն ԱՄՆ-ի դոլար) արժեքով (հավելված N 2):

Սովորականից բարձր ջերմային ռեժիմը և ձյան ծածկույթի բացակայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել ընդարձակ տարածքների վրա մկնանման կրծողների բազմացման ու ակտիվ գործունեության համար, որի պատճառով լրացուցիչ միջոցներ են հարկավոր դրանց դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար:

Անասնապահության համար կարևոր նշանակություն ունեցող բազմամյա խոտաբույսերից և բնական խոտհարքներից, ձյան շերտի բացակայության և մթնոլորտային տեղումների սակավության հետևանքով սպասվում են էական կորուստներ, որոնք կհանգեցնեն անասնապահական մթերքի արտադրության ծավալների կրճատման:

Այսպիսով, հանրապետության գյուղատնտեսությունը բացառիկ անբարենպաստ կլիմայական պայմանների հետևանքով փաստորեն հայտնվել է աննախադեպ աղետալի վիճակում: Բնական աղետի պատճառած վնասները միայն հանրապետության երկրագործության ոլորտում կկազմեն 7800,2 մլն դրամ (14,33 մլն ԱՄՆ-ի դոլար):

 

2.3. Իրավիճակը ոռոգման ոլորտում

 

Հայաստանի Հանրապետությունում երկրագործության համար բացառիկ կարևոր նշանակություն ունի ոռոգումը (բուսաբուծության համախառն արտադրանքի շուրջ 80 տոկոսը ստացվում է ոռոգման պայմաններում): Հետևապես, վճռական է դառնում ոռոգման համակարգի հնարավորությունների լիարժեք օգտագործումը:

Վերջին տարիներին հանրապետությունում ոռոգման նպատակով օգտագործվում է միջին հաշվով 1,7-1,8 մլրդ. խոր. մ ջուր: Համաձայն հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` 1999 թվականին հանրապետության բոլոր շրջաններում ջրի առկայությունը շուրջ 40 տոկոսով պակաս կլինի նորմայից և ոռոգման ջրի ընդհանուր դեֆիցիտը կկազմի 600 մլն խոր. մ: Սևանա լճից 50 մլն խոր. մ պակաս վերցվող ջրի ծավալի հետ միասին այն կկազմի 650 մլն խոր. մ:

Գյուղատնտեսության բնագավառում ոռոգման համար օգտագործվում են հիմնականում արհեստական ջրամբարներում կուտակված ջրերը, ուստի ընթացիկ տարում ստեղծված իրավիճակում ծայրահեղորեն բարդանում է այն ոռոգման ջրով ապահովելու խնդիրը.

- մակերեսային հոսքի ջրերի հիմնական մասը ջրամբարվում է մելիորատիվ նշանակության 74 փոքր և խոշոր ջրամբարներում, որոնց ընդհանուր տարողությունը կազմում է 1,0 մլրդ խոր. մ, սակայն մթնոլորտային տեղումների խիստ սակավության և ձնածածկույթի բացակայության պատճառով ոռոգման նպատակով դրանցում հնարավոր կլինի կուտակել և օգտագործել ընդամենը 300-350 մլն խոր. մ ջուր.

- Սևանա լճից ոռոգման համար սովորաբար տարեկան միջին հաշվով բաց է թողնվել 230-250 մլն խոր. մ ջուր, սակայն ջրերի մուտքի և ելքի ներկայիս բացասական հաշվեկշռի պատճառով լճի բնական դեֆիցիտը կազմում է 370 մլն խոր. մ: Լճում գոլորշիացումը վերջին 40 տարվա միջին տվյալների համեմատությամբ ավելացել է 25 տոկոսով և վերջին երեք ամսում (նույնիսկ ջրթողքի բացակայության պայմաններում) 14 սանտիմետրով իջել է լճի մակարդակը: Ուստի լճից 1999 թվականին ոռոգման նպատակով 195 մլն խոր. մետրից ավելի ջուր բաց թողնել հնարավոր չէ, քանի որ դա կհանգեցնի Սևանա լճի էկոլոգիական աղետի.

- հանրապետության գետերի ջրայնությունը նորմայից ցածր է 25-30 տոկոսով, որի պատճառով 250 մլն խոր. մետրով կնվազեն նաև դրանց հաշվին օգտագործվող ոռոգման ջրի ծավալները.

- ստորերկրյա ջրերը ոռոգման համար օգտագործելու նպատակով հանրապետությունում առկա են շուրջ 720 խորքային հորեր, որոնցից գործում են միայն 320-ը, մնացածը վերականգնման կարիք ունեն: Խորքային հորերն ամբողջությամբ շահագործելու համար կպահանջվեն խոշոր ֆինանսական միջոցներ` առաջին հերթին դրանց տեխնիկական վերականգնման, ինչպես նաև 81,5 մլն կՎտ. ժ լրացուցիչ օգտագործած էլեկտրաէներգիայի վարձավճարի համար:

Փաստորեն, 1999 թվականին ոռոգման առկա ջրային պաշարների ծավալը կկազմի շուրջ 1.05 մլրդ խոր. մ, որով հնարավոր կլինի ոռոգել ընդամենը 127,0 հազ. հեկտար, և եթե չձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ, ապա հանրապետությունում շուրջ 80 հազ. հեկտար հնարավոր չի լինի ոռոգել:

Այսպիսով, բնական աղետի պատճառով հանրապետության երկրագործությանն ուղղակի հասցված ընդհանուր վնասը կազմում է 7800,2 մլն դրամ կամ 14,3 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում` աշնանացան ցորենի ցանքատարածությունների փչացման հետևանքով` 6255,0 մլն դրամ (11,49 մլն ԱՄՆ-ի դոլար), պտղատու այգիների վնասման պատճառով` 1545,2 մլն դրամ (2,84 մլն ԱՄՆ-ի դոլար):

Սակավաջրության պայմաններում հանրապետությունում և հիմնականում Արարատյան դաշտում (որտեղ երկրագործությունն ամբողջությամբ ոռոգելի է), եթե չձեռնարկվեն անհետաձգելի միջոցներ, ապա շուրջ 80 հազ. հեկտար ոռոգելի հողատեսքեր հնարավոր չի լինի օգտագործել կամ կօգտագործվի դրանց միայն մի մասը, այն էլ` խիստ անարդյունավետ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ տարիների միջին տվյալներով 1 հեկտար ոռոգելի հողատարածքից ստացվել է միջին հաշվով 700-750 հազ. դրամի (1300 ԱՄՆ-ի դոլար) բուսաբուծական համախառն արտադրանք, ապա հնարավոր կորուստը կկազմի 56,4 մլրդ դրամ կամ 104,0 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելված N 3):

 

3. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակից դուրս գալու համար ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 

3.1. Երկրագործության ոլորտում նախատեսվող միջոցառումները

 

Հանրապետությունում, ըստ կանխատեսումների, ընթացիկ տարում, աղետից տուժած աշնանացանի ցանքատարածություններում կատարվող վերացանքի ու կրկնացանքի հետ միասին, կկատարվի շուրջ 120 հազ. հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք, որի համար պահանջվում է 26,1 հազ. տոննա սերմացու, սակայն գյուղացիական և սերմնաբուծական տնտեսություններում առկա է 16,6 հազ. տոննա, պակասը կազմում է 9,5 հազ. տոննա:

Հանրապետությունում արտադրվող հացահատիկի բերքի մեծ կորուստներից խուսափելու նպատակով աշնանացանի փչացած և վնասված տարածքներում անհրաժեշտ է հացահատիկային մշակաբույսերի վերացանք և կրկնացանք կատարել ավելի քան 31 հազ. հեկտարի վրա: Այդ աշխատանքների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ձեռք բերել և գյուղացիական տնտեսություններին մատակարարել`

- գարնանացան մշակաբույսերի սերմացուներ` 9524 տոննա (այդ թվում` 1000 տոննա կարտոֆիլի տնկանյութ)` 1524,2 մլն դրամ (2800,8 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.

- դիզելային վառելանյութ` 2371,8 հազ. լիտր, 371,2 մլն դրամ (682,1 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.

- քսայուղեր` 127,0 հազար լիտր` 50,8 մլն դրամ (93,3 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.

- պարարտանյութեր` 12,7 հազ. տոննա, 121,0 մլն դրամ (222,3 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.

- թունաքիմիկատներ` 50,7 մլն դրամ (93,2 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.

- գյուղատնտեսական տեխնիկայի պահեստամասեր` 99,8 մլն դրամ (183,4 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.

- բենզին` 317,6 հազ. լիտր, 50,8 մլն դրամ (93,3 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով:

Վերոհիշյալ միջոցառումների իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 2268,5 մլն դրամ (4,17 մլն ԱՄՆ-ի դոլար) (հավելված N 4):

Նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը ներկայացված է N 5 հավելվածում:

 

3.2. Հանրապետությունում 1999 թվականին սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումները

 

Հանրապետությունում առկա ոռոգման ջրի դեֆիցիտը նվազեցնելու նպատակով ծրագրով նախատեսվում է 1999 թվականին առանց հետաձգելու իրականացնել չգործող խորքային հորերի ու շատրվանող հորատանցքերի վերականգնման և կահավորման, նորերի հորատման միջոցառումներ, դրանց հիման վրա ստորերկրյա ջրերի պաշարների հաշվին մեծացնել ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալները:

Նշված միջոցառումները կիրականացվեն հետևյալ հիմնական ուղղություններով.

1. Չգործող խորքային հորերի վերականգնում

Հանրապետությունում ոռոգման նպատակով օգտագործվում է 720 խորքային հոր, որից ներկայումս գործում է 320-ը և վերականգնման ենթակա է 400-ը:

Ծրագրով նախատեսվում է վերականգնել 90 խորքային հոր, որը հնարավորություն կտա անմիջապես դաշտում լրացուցիչ օգտագործել 16,9 մլն խոր. մ ջուր և ոռոգել 2908 հեկտար ոռոգելի հողատարածք` լրացուցիչ ծախսելով 4,28 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա: Նշված միջոցառման լրացուցիչ ծախսերի գումարը կկազմի 710,75 մլն դրամ կամ 1.31 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելված N 6):

2. Չգործող խորքային հորերի կահավորում

Հանրապետության 223 չգործող խորքային հոր ենթակա է կահավորման, որի իրականացումը հնարավորություն կտա անմիջապես դաշտում լրացուցիչ օգտագործել 64,5 մլն խոր. մ ջուր և ոռոգել 8897 հեկտար` լրացուցիչ ծախսելով 16,2 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա: Լրացուցիչ ծախսերը կկազմեն 1073,2 մլն դրամ կամ 1,97 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելված N 7):

3. Խորքային նոր հորերի հորատում

Ծրագրով նախատեսվում է 1999 թվականին հորատել 15 խորքային նոր հոր, որի շնորհիվ հնարավոր կլինի անմիջապես դաշտում լրացուցիչ ստանալ ու օգտագործել 3,0 մլն խոր. մ ջուր և ոռոգել 480 հեկտար` լրացուցիչ ծախսելով 0,75 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա: Լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը կկազմի` 168,8 մլն դրամ կամ 310,2 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելված N 8):

4. Շատրվանող հորատանցքերի վերանորոգում

Արարատյան հարթավայրում ոռոգման նպատակով օգտագործվում են 580 շատրվանող հորատանցք:

Ծրագրով նախատեսվում է դրանցից փականային ռեժիմի բերել 64-ը և խմբավորել 19-ը, որը հնարավորություն կտա խնայել 14,9 մլն խոր. մ ջուր և լրացուցիչ ոռոգել 0,83 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերի գումարը կկազմի` 62,0 մլն դրամ կամ 113,9 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելված N 9):

5. Գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերի և այլ միջոցներով լրացուցիչ ջրառի իրականացում

Հանրապետության գետերից կատարվող ջրառներից հետո, ինչպես նաև Արարատյան հարթավայրի չորացման ցանցերի օգտագործումից գոյանում են ազատ հոսքեր:

Ծրագրով նախատեսվում է շարժական պոմպերի միջոցով ու լրացուցիչ ջրառների կազմակերպմամբ նշված ջրերից 189,4 մլն խոր. մ մղել և օգտագործել ոռոգման նպատակով, որը հնարավորություն կտա ոռոգել 33,4 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը կկազմի` 476,5 մլն դրամ կամ 875,6 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելվածներ NN 10.1, 10.2, և 10.3):

6. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործում

Հանրապետությունում ներկայումս առկա են 402 գործող պոմպակայան, որոնց ջրառի հնարավորությունը կազմում է 830 մլն խոր. մ, սակայն տարբեր պատճառներով օգտագործվում է դրա 50 տոկոսը: Նախատեսվում է բոլոր գործող պոմպակայաններն աշխատեցնել առավել լրիվ հզորությամբ, ինչպես նաև դրանցում կատարել վերանորոգումներ` լրացուցիչ ծախսելով 60,34 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա, որը հնարավորություն կտա իրականացնել 160 մլն խոր. մ լրացուցիչ ջրառ և ոռոգել 21,5 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 1618,5 մլն դրամ կամ 2,97 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելվածներ NN 11, 13 և 16):

7. Ոռոգման համակարգերում ջրի կորուստների կրճատում

Ոռոգման համակարգերում զգալի են ոռոգման ջրի մեխանիկական կորուստները, պատշաճ մակարդակով չեն իրականացվում ջրաչափությունը և ջրերի հաշվառումը:

Ծրագրով նախատեսվում է ներքին պահուստների օգտագործման` մասնակի նորոգումների, ջրաչափերի տեղադրման և ջրի հաշվառման բարելավման, շուրջօրյա ջրումների կազմակերպման, և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու հիման վրա մինչև 5 տոկոս կրճատել կորուստը, որը հնարավորություն կտա խնայել 80 մլն խոր. մ ջուր և ոռոգել 8,2 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերը կկազմեն` 511,4 մլն դրամ կամ 939,7 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելվածներ NN 12 և 14):

Այսպիսով, նշված միջոցառումների իրականացման շնորհիվ հանրապետությունում հնարավոր կլինի 217 հազ. հեկտար հողերի ոռոգման համար պահանջվող 1,7 մլրդ խոր. մ ոռոգման ջրի 650 մլն խոր. մետրի դեֆիցիտը լրացնել 528,7 մլն խոր. մետրով և հնարավորություն ստեղծել 72,6 հազ. հեկտար ոռոգելու համար, որի համար կպահանջվի 4,6 մլրդ դրամ կամ 8,49 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում` լրացուցիչ 81,55 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա օգտագործելու համար` 3,0 մլն ԱՄՆ-ի դոլար:

Ծրագրով նախատեսված բոլոր լրացուցիչ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պոմպերի, սարքավորումների և պահեստամասերի, վառելիքաքսանյութերի, օգտագործվող էլեկտրաէներգիայի չափաքանակների և ֆինանսական միջոցների հաշվարկները, ինչպես նաև միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացվում են NN 13, 14, 15, 16 և 17 հավելվածներում:

 

4. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Ծրագրով նախատեսվող միջոցառումներն իրականացնելու համար պահանջվում է 8434,75 մլն դրամ կամ 15,5 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում`

- աշնանացան ցորենի ցանքատարածությունների կրկնացանքի և վերացանքի աշխատանքները կատարելու համար` 2268,4 մլն դրամ (4,17 մլն ԱՄՆ-ի դոլար).

- պտղատու այգիներում առաջացած կորուստները փոխհատուցելու համար` 1545,2 մլն դրամ (2,84 մլն ԱՄՆ-ի դոլար).

- սակավաջրության պայմաններում նախատեսվող ջրաշինարարական միջոցառումներն իրականացնելու համար` 4621,15 մլն դրամ (8,49 մլն ԱՄՆ-ի դոլար):

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գյուղատնտեսության զարգացման միջոցառումների, մասնավորապես, հողերի բարելավման և բույսերի պաշտպանության ու սերմնաբուծության համար նախատեսված միջոցները կնպատակաուղղվեն ծրագրի իրականացմանը, այդ թվում` հողերի բարելավման միջոցառումների համար նախատեսված 1016,5 մլն դրամից 827,5 մլն դրամը, բույսերի պաշտպանության միջոցառումների համար նախատեսված` 400,7 մլն դրամից 278,0 մլն դրամը:

Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության բնագավառի համար նախատեսված միջոցներից հնարավոր է օգտագործել ընդամենը 1105,5 մլն դրամ (2,03 մլն ԱՄՆ-ի դոլար): Դրանից ավելի հատկացումներ կատարելն անթույլատրելի է, քանի որ վտանգի տակ կդրվի մյուս կարևորագույն միջոցառումների (անասնաբուժական, տոհմասելեկցիոն, ջրաշինարարական, միջազգային վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման) իրականացումը:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարների օգտագործումը կկատարվի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

Ջրաշինարարական օբյեկտների` չգործող խորքային հորերի վերականգնման, նոր խորքային հորերի կառուցման աշխատանքները կկատարվեն Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող` Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի միջոցով, 653,0 մլն դրամի (1,2 մլն ԱՄՆ-ի դոլար) չափով` համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ:

Ծրագրի իրականացման համար մնացած 6676,25 մլն դրամ (12,27 մլն ԱՄՆ-ի դոլար) միջոցներն ակնկալվում է ստանալ արտաքին աջակցության հաշվին, արտասահմանյան երկրներից և միջազգային կազմակերպություններից` մարդասիրական օգնության կարգով կամ արտոնյալ վարկերի տրամադրման ձևով:

Ծրագրի իրականացման համար աջակցության ճանապարհով ստացվող միջոցները կուղղվեն սակավաջրության պայմաններում նախատեսվող ջրաշինարարական միջոցառումների իրականացմանը և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների (սերմեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, վառելանյութ-քսանյութեր, պահեստամասեր և այլն) ձեռքբերմանը: Վերջիններս որոշակի մեխանիզմներով (հիմնականում մատչելի գներով` վաճառքի կարգով) կտրամադրվեն աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին` աճուրդային վաճառքի, բանկային համակարգի միջոցով, ինչպես նաև երկարատև կամ միջին ժամկետի վարկեր տրամադրելու կարգով:

Նյութատեխնիկական միջոցների ձեռքբերումը և մատակարարումը կկատարվի մրցույթների միջոցով, ընդ որում, կկիրառվեն այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով կբացառվի նշված միջոցառումների իրականացման ժամանակ որևէ բացասական ազդեցություն շուկայական հարաբերությունների վրա:

Աղետի հետևանքների վերացման համար ստացվող ֆինանսական աջակցությունը տուժած գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի բանկերի միջոցով` ցածր տոկոսադրույքով նպատակային (կոնկրետ աղետի վնասների կանխարգելմանն ուղղվող միջոցառումների համար) վարկերի ձևով: Նմանատիպ վարկեր կտրամադրվեն նաև տնտեսավարող այն սուբյեկտներին, որոնք ներգրավված կլինեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում:

Ծրագրի իրականացմանն ուղղված արտաքին աջակցությամբ հատկացվող միջոցները նպատակային օգտագործելու համար նախատեսվում է ստեղծել հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում կներգրավվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմի, մարզպետարանների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև դոնոր երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հաշվի առնելով ժամանակի գործոնը` ծրագրով նախատեսված ջրաշինական աշխատանքները նպատակահարմար է իրականացնել ուղղակի պայմանագրային եղանակով` հետևյալ սկզբունքներով`

- կառուցվելիք օբյեկտների պայմանագրային գները չպետք է գերազանցեն նախորդ տարիներին մրցութային եղանակով կառուցված նմանատիպ օբյեկտների միավոր հաշվարկային գների մակարդակը: Այդ աշխատանքների կատարման համար պայմանագրերի կնքումն իրականացվելու է Համաշխարհային բանկի, դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի և մարզպետարանների հսկողությամբ.

- խորքային և հորիզոնական կենտրոնախույս պոմպերի, դրանց պահեստամասերի ու սարքավորումների ձեռքբերումը մրցութային կարգով կիրականացնի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` սահմանելով կատարման կարճատև ժամկետներ.

- հաշվի առնելով համայնքների հաշվեկշիռներում խորքային հորերի և շատրվանող հորատանցքերի գտնվելու հանգամանքը, չգործող խորքային հորերի վերականգնման, դրանց կահավորման, խորքային նոր հորերի հորատման և շատրվանող հորատանցքերի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով` այդ գործում ներգրավելով մարզպետարաններին ու համայնքներին:

«Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մարզպետարանների անմիջական մասնակցությամբ կիրականացնի`

- գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից, չորացման ցանցերից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերի ու այլ միջոցներով լրացուցիչ ջրառի իրականացման աշխատանքները.

- գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործման աշխատանքները.

- ոռոգման համակարգերում ջրի կորուստների կրճատման աշխատանքները:

Հանրապետությունում բնական աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների կողմից բանկերի միջոցով ստացվող վարկերը վերադարձնելուց հետո դրանք կկենտրոնացվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվում, ընդ որում, արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դրամաշնորհի կարգով հատկացված միջոցները հետագայում կուղղվեն ագրոպարենային ոլորտի աջակցության համար ստեղծվող հիմնադրամին:

Բացի վերը նշվածից, աջակցություն ցուցաբերող երկրները և միջազգային կազմակերպությունները կարող են սահմանել հատկացվող միջոցների օգտագործման և տնօրինման վերաբերյալ լրացուցիչ պայմաններ ու մեխանիզմներ:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի ցանքատարածությունների վիճակը

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Ընդամենը
ցանքատարա-ծությունները (հա)

այդ թվում`

Ընդամենը
վնասված
տարածությունները
(հա)

Բերքի կորուստը

գտնվում են
բավարար
վիճակում
(հա)

վնասվել են
50 տոկոսով
(հա)

ոչնչացվել են
ամբողջությամբ
(հա)

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

1. Արագածոտն

5200

1950

1000

2250

2750

4100

410

2. Արարատ

10000

7828

2172

-

1086

3800

380

3. Արմավիր

14500

10507

3000

993

2493

8200

820

4. Գեղարքունիք

7138

-

500

6638

6888

10000

1000

5. Լոռի

8545

5001

2000

1544

2544

6400

640

6. Կոտայք

7014

3500

2000

1514

2514

3800

380

7. Շիրակ

18318

10000

3000

5318

6818

15000

1500

8. Սյունիք

11595

5100

4200

2295

4395

7400

740

9. Վայոց ձոր

1600

685

500

415

665

1000

100

10. Տավուշ

2500

500

915

1085

1543

2700

270

11. Երևան

200

130

40

30

50

150

15

Ընդամենը

86610

45201

19327

22082

31746

62550

6255

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում բնական աղետի հետեվանքով պտղատու այգիներում սպասվող բերքի կորուստները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Պտղատու այգիներին (կորիզավորներին) հասցված վնասը

վնասված
տարածքները
(հա)

բերքատվության
անկման
չափը (ց/հա)

բերքի
կորուստները
(տոննա)

վնասի
չափը
(մլն դրամ)

1. Արագածոտն

272

15.2

413.4

41.3

2. Արարատ

2158

24.0

5179.2

517.9

3. Արմավիր

2910

26.0

7566.0

456.6

4. Գեղարքունիք

-

-

-

-

5. Լոռի

440

8.0

352

35.2

6. Կոտայք

-

-

-

-

7. Շիրակ

-

-

-

-

8. Սյունիք

238

18.0

428.4

42.8

9. Վայոց ձոր

612

14.0

856.8

85.7

10. Տավուշ

472

12.0

566.4

56.7

11. Երևան

80

11.2

89.6

9.0

Ընդամենը

7182

-

15451.8

1545.2

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող բոլոր միջոցառումներով ոռոգման ենթակա հողատարածքները եվ ոռոգման բացակայության դեպքում սպասվող կորուստները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Ոռոգման ենթակա հողատարածքները` ըստ նախատեսվող առանձին միջոցառումների (հա) 

Ընդամենը
ոռոգվող
տարածք-
ները
(հա)

Նշված
հողատա-
րածքների
ոռոգման
բացակա-
յության
դեպքում
սպասվող
կորուստները(մլն դրամ)

չգործող
խորքային
հորերի
վերականգ-
նում

չգործող
խորքային
հորերի
կահա-
վորում

խորքային
նոր հորերի
հորատում

շատրվանող
հորատ-
անցքերի
վերանո-
րոգում

լրացուցիչ
ջրառի
իրակա-
նացում

պոմպակա-
յանների
հզորու-
թյունների
լրիվ
օգտա-
գործում

կորուստների
կրճատում

պոմպերի
շարժիչների
վերանորոգում

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

1. Արարատ

270

760

72

630

14725

3483

600

2900

23440

18023

2. Արմավիր

712

7366

196

200

12062

5572

1640

2040

29788

23101

3. Արագածոտն

1140

-

 -

-

2128

150

-

580

3998

2390

4. Գեղարքունիք

300

295

115

-

460

187

260

120

1737

3017

5. Լոռի

406

266

57

-

1755

700

621

380

4185

2093

6. Կոտայք

-

120

-

-

-

-

1930

270

2320

1508

7. Շիրակ

-

-

-

-

2062

-

960

1110

4132

2066

8. Վայոց ձոր

-

-

40

-

28

1864

188

470

2590

1554

9. Տավուշ

-

-

-

-

50

225

701

550

1526

1070

10. Սյունիք

-

-

-

-

-

-

1082

630

1712

1030

11. Երևան

80

90

-

-

150

-

255

250

825

575

Ընդամենը

2908

8897

480

830

33420

12181

8237

9300

76253

56427

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում բնական աղետից տուժած աշնանացան ցորենի ցանքատարածություններում նախատեսվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Վնասված
տարածքները
(հա)

Սերմացուներ

Դիզելային վառելանյութ

Քսայուղեր

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

քանակը
(հազ. լիտր)

արժեքը
(մլն դրամ)

քանակը
(հազ. լիտր)

արժեքը
(մլն դրամ)

1. Արագածոտն

2750

825

132

215

31.85

11

4.4

2. Արարատ

1086

326

52.16

85

12.75

4.3

1.72

3. Արմավիր

2493

748

120

89.2

29.15

10

4.0

4. Գեղարքունիք

6888

2066

330.6

537.3

80.63

27.6

11.0

5. Լոռի

2544

763

122.1

198.4

29.8

10.2

4.08

6. Կոտայք

2514

754

120.6

196

29.4

10.0

4.0

7. Շիրակ

6818

2045

327.2

531.8

79.77

27.2

10.88

8. Սյունիք

4395

1319

211

342.8

51.42

17.6

7.04

9. Վայոց ձոր

665

200

32

52

7.8

2.7

1.08

10. Տավուշ

1543

463

74.1

120.4

18.06

6.2

2.48

11. Երևան

50

15

2.4

3.9

0.6

0.2

0.08

Ընդամենը

31746

9524

1524.16

2371.8

371.23

127

50.76

 

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Պարարտանյութեր

Թունանյութերի
արժեքը
(մլն դրամ)

Պահեստամասերի
արժեքը
(մլն դրամ)

Բենզին

Ընդամենը
ծախսեր
(մլն դրամ)

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

քանակը
(հազ. լիտր)

արժեքը
(մլն դրամ)
1. Արագածոտն

1100

10.5

4.4

8.6

27.5

4.4

196.15

2. Արարատ

433

4.12

1.73

3.4

10.9

1.7

77.58

3. Արմավիր

997

9.8

4.08

7.8

24.9

4.0

178.83

4. Գեղարքունիք

2755

26.15

11.01

21.7

69.0

11.0

492.09

5. Լոռի

1018

9.67

4.02

8.1

25.4

4.06

181.83

6. Կոտայք

1005

9.54

4.0

7.9

25.1

4.02

179.46

7. Շիրակ

2727

25.9

10.8

21.5

68.2

10.9

486.95

8. Սյունիք

1758

16.71

6.97

13.8

44.0

7.04

313.98

9. Վայոց ձոր

263

2.53

1.06

2.1

6.7

1.07

47.64

10. Տավուշ

617

5.9

2.51

4.7

15.4

2.5

110.25

11. Երևան

15

0.17

0.09

0.2

0.5

0.08

3.62

Ընդամենը

12688

120.99

50.67

 99.8

317.6

50.77

2268.38

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետությունում բնական աղետի հետեվանքների վերացմանն ուղղված երկրագործության ոլորտում նախատեսվող միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման
ժամկետը

Պատասխանատու
կատարողը

Ծանոթագրություն

1.

2.

3.

4.

5.

1. Աղետի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ձեռք բերման, ներկման և մատակարարման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ մրցույթների նախապատրաստումը և անցկացումը 1999 թ.
փետրվար-
մարտ
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
Մրցութային մեխանիզմի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միջոցառումների իրականացումը պահանջվող որակով, նվազագույն ծախսումներով և սեղմ ժամկետներում
2. Գարնանացանի իրականացման համար հանրապետությունում պակասող 9,5 հազ. տոննա սերմացուի ներկրման կազմակերպումը մինչև 1999 թ.
մարտի 25-ը
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
Սերմերի ներկրումն իրականացվելու է մրցութային կարգով
3. Ներկրված սերմացուները գյուղացիական տնտեսություններին բաշխելու աշխատանքների կազմակերպումը մինչև 1999 թ.
ապրիլի 10-ը
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ
Սերմացուների բաշխումը մարզերին կիրականացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղացիական տնտեսություններին` մարզպետարանները, համայնքները
4. Աղետի հետևանքների կանխարգելմանն ուղղվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ 2372 հազ. լիտր դիզելային վառելանյութի, 1317,6 հազ. լիտր բենզինի և 127 հազ. լիտր քսայուղերի ձեռքբերման և գյուղացիական տնտեսություններին մատակարարման աշխատանքների իրականացումը մինչև 1999 թ.
ապրիլի 10-ը
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ,
գյուղապետարաններ
Վառելանյութ-քսանյութերի ձեռքբերումը և գյուղացիական տնտեսություններին մատակարարումը կիրականացնեն մրցույթում հաղթած տնտեսավարող սուբյեկտները 
5. Հացահատիկային մշակաբույսերի համար պահանջվող 12.7 հազ. տոննա հանքային պարարտանյութերի և 121,0 մլն դրամ արժեքով տարբեր թունաքիմիկատների ներկրման և գյուղացիական տնտեսություններին մատակարարման աշխատանքների կազմակերպումը մինչև 1999 թ.
ապրիլի 30-ը
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ,
գյուղապետարաններ
Նշված միջոցների ներկրման և մատակարարման աշխատանքները կիրականացվեն մրցութային կարգով
6. Գյուղատնտեսական տեխնիկայի անխափան գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ 99.8 մլն դրամ ընդհանուր արժեքով տարբեր պահեստամասերի ներկրման աշխատանքների կազմակերպումը 1999 թ.
մարտ-մայիս
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ

--"--

7. Սերմերի վարակազերծման և մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպումը 1999 թ.
մարտ-ապրիլ
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ
Պայքարի աշխատանքներն իրականացվելու են մրցութային կարգով
8. Աշնանացանների վնասված տարածքների վրա վերացանքի, կրկնացանքի և մշակության աշխատանքների կազմակերպումը 1999 թ.
մարտ-հունիս
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, գյուղապետարաններ, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, երկրագործությամբ զբաղվող այլ տնտեսավարող սուբյեկտներ
Միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա ջրովի տարածքներից ապահովել հացահատիկային մշակաբույսերի բավարար բերքատվություն
9. Աղետից տուժած կորիզավոր պտղատու այգիներ ունեցող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների վնասների փոխհատուցման մեխանիզմների մշակումը և կիրառումը 1999 թ.
առաջին
կիսամյակ
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, համայնքներ
Ճշգրիտ որոշել տուժած տնտեսությունների վնասների չափերը

 

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում չգործող խորքային հորերի վերականգման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Վերականգնման
ենթակա խորքային
հորերի թիվը
(հատ)

Ոռոգելի
տարածքները
(հա)

Մատակարարվող
ջրի ծավալը
(հազ. խոր. մ)

Խորքային
հորերի
վերականգնման
արժեքը
(մլն դրամ)

Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան

քանակը
(մլն կՎտ. ժ)

արժեքը
(մլն դրամ)

1. Արմավիր

25

712

4820

168,0

1,250

31,25

2. Արարատ

9

270

2000

60,3

0,51

12,7

3. Արագածոտն

30

1140

6800

201,0

1,7

42,8

4. Լոռի

14

406

1600

93,8

0,4

10,0

5. Գեղարքունիք

9

300

1200

60,3

0,3

7,5

6. Երևան

3

80

480

20,1

0,12

3,0

Ընդամենը

90

2908

16900

603,5

4,28

107,25

 

Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում չգործող խորքային հորերի կահավորման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգման տարածքները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Կահավորման
ենթակա խորքային
հորերի թիվը
(հատ)

Ոռոգելի
հողատարածքները
(հա)

Մատակարարվող
ջրի ծավալը
(հազ. խոր. մ)

Խորքային
հորերի
կահավորման
արժեքը
(մլն դրամ)

Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան

քանակը
(մլն կՎտ. ժ)

արժեքը
(մլն դրամ)

1. Արմավիր

167

7366

55230

501.0

13.8

345.0

2. Արարատ

19

760

5700

57.0

1.4

35.0

3. Կոտայք

12

120

900

36.0

0.22

5.5

4. Լոռի

11

266

1100

33.0

0.27

6.75

5. Գեղարքունիք

11

295

1180

33.6

0.295

7.37

6. Երևան

3

90

360

9.0

0.16

4.0

Ընդամենը

223

8897

64470

669.6

16.145

403.6

 

Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում խորքային նոր հորերի հորատման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Հորատման
ենթակա խորքային
հորերի թիվը
(հատ)

Ոռոգման
հողատարածքները
(հա)

Մատակարարվող
ջրի ծավալը
(հազ. խոր. մ)

 Խորքային
հորերի
հորատման
արժեքը
(մլն դրամ)

Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան

քանակը
(մլն կՎտ. ժ)

արժեքը
(մլն դրամ)

1. Արմավիր

6

196

1420

60.0

0.35

8.8

2. Արարատ

2

72

540

20.0

0.14

3.5

3. Լոռի

3

57

280

30.0

0.07

1.75

4. Գեղարքունիք

3

115

460

30.0

0.12

3.0

5. Վայոց ձոր

1

40

300

10.0

0.07

1.75

Ընդամենը

15

480

3000

150.0

0.75

18.8

 

Հավելված N 9
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Արարատյան հարթավայրի շատրվանող հորատանցքերի փականային ռեժիմի բերման ու խմբավորման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները

 

NN
ը/կ

Մարզը

Փականային
ռեժիմի
բերման
ենթակա
հորատանց-
քերի թիվը
(հատ)

Ջրի ծախսը
(լ/վրկ)

Խմբավորման
ենթակա
հորատանցքերի
թիվը (հատ)

Կարգավորման
ենթակա ջրի
ծավալը
(մլն խոր. մ)

Ոռոգելի
տարածքը
(հա)

1. Արարատ

34

735

13

11,4

630

2. Արմավիր

30

440

6

3,5

200

 

Ընդամենը

64

1175

19

14,9

830

 

Հավելված N 10.1
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում գետերից, տեղական լճակներից, չորացման ցանցերից եվ այլ ջրաղբյուրներիՑ շարժական պոմպերով ու այլ միջոցներով ստացվող լրացուցիչ ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Պոմպերի թիվը
(լրակազմ)

Ոռոգելի
տարածքը
(հա)

Մղվող ջրի
ծավալը
(հազ. խոր. մ)

Վառելանյութի ծախսը

Պոմպերի արժեքը
(մլն դրամ)

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

1. Արմավիր

4

250

2000,0

80

14.4

8,8

2. Արարատ

12

575

4310

240

43.2

26,4

3. Շիրակ

10

1190

4800

200

36

22,0

4. Վայոց ձոր

 2

28

168

40

7.2

4,4

5. Լոռի

6

175

 700

120

21.6

13,2

6. Տավուշ

1

50

 300

 20

3.6

2,2

7. Գեղարքունիք

5

270

1080

100

 18

11,0

8. Երևան

3

150

1300

60

10.8

6,6

9. Այլ միջոցառումներ (ինքնահոս ջրառ Արարատի մարզերի 25 համայնքում)  

24812

135342

     
 

Ընդամենը

43

27500

150000

860

154.8

94,6

 

Հավելված N 10.2
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Այլ ջրամբարներից լրացուցիչ տեղափոխվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները

 

NN
ը/կ

Մարզը

Տեղափոխվող ջրի ծավալը
(մլն խոր. մ.)

Ոռոգելի տարածքը
(հա)

Օբյեկտի արժեքը
(մլն դրամ)

1. Լոռի

10.8

1580

93.3

2. Արագածոտն

0.3

70.0

3.5

3. Գեղարքունիք

0.5

120.0

2.5

4. Արարատ

11.0

1150

86.0

Ընդամենը

22.6

2920

185.3

 

Հավելված N 10.3
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Այլ ջրավազաններից ջրամբարներ տեղափոխվող ջրի ծավալները եվ ոռոգվող հողատարածքները

 

NN
ը/կ

Մարզը

Լրացուցիչ տեղափոխվող
ջրի ծավալը
(մլն խոր. մ)

Միջոցառման
արժեքը
(հազ. դրամ)

Ոռոգվող
հողատարածքը
(հա)

1. Արագածոտն

11.8

28300

2058

2. Շիրակ

5.0

4700

872

3. Գեղարքունիք

0.4

8780

70

Ընդամենը

17.2

41780

3000

 

Հավելված N 11
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործման միջոցով ստացվող լրացուցիչ ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները

 

NN
ը/կ

Մարզը

Ոռոգելի
հողատարածքները
(հա)

Լրացուցիչ մղվող ջրի
ծավալը
(հազ. խոր. մ)

Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան

քանակը
(մլն կՎտ. ժ)

արժեքը
(մլն դրամ)

1. Արարատ

3483

33100

20.51

378.5

2. Արմավիր

3200

30400

15.5

288.3

3. Վայոց ձոր

1864

13716.5

16.009

296.91

4. Տավուշ

225

1573

1.9

35.34

5. Արմավիր

2372

21350

3.85

71.61

6. Լոռի

700

2800

1.4

26.04

7. Գեղարքունիք

187

744

0.75

13.95

8. Արագածոտն

150

600

0.42

7.81

Ընդամենը

12181

104283.5

60.339

1118.5

 

Հավելված N 12
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ցանցերում ջրի մեխանիկական կորուստների վերացման համար երկաթբետոնե կիսախողովակների, մետաղական խողովակների, արագ հավաքովի խողովակաշարերի տեղակայմամբ ստացվող լրացուցիչ ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Ոռոգելի
տարածքը
(հա)

Խնայված ջրի
ծավալը
(հազ. խոր. մ) 

Ցեմենտ

Խողովակաշար

Երկաթբետոնե
կիսախողովակ

Ընդամենը արժեքը (մլն դրամ)

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

երկարու-
թյունը
(կմ)

արժեքը
(մլն դրամ)

ծավալը
(խոր. մ)

արժեքը
(մլն դրամ)

1. Արարատ

600

8142.6

70

1.82

159

39.75

517

32.05

73.62

2. Արմավիր

1640

22256.5

43

1.12

-

-

905

56.11

57.23

3. Կոտայք

1930

15706.1

60

1.56

47

11.75

241

14.94

28.25

4. Շիրակ

960

7816.9

70

1.82

90

22.5

215

13.3

37.62

5. Տավուշ

701

5826.5

35

0.91

43

19

454

28.17

48.08

6. Վայոց ձոր

188

2569.4

30

0.78

37.3

12.9

54

3.39

17.07

7. Գեղարքունիք

260

1881.8

45

1.17

-

-

119

7.37

8.54

8. Սյունիք

1082

7831.3

23

0.6

-

-

193

11.96

12.56

9. Լոռի

621

4494.7

60

1.56

34

11.25

263

16.31

29.12

10. Երևան

255

3474.2

10

0.26

2

6

271

16.8

23.06

 

Ընդամենը

8237

80000

446

11.6

412.3

123.15

3232

200.42

335.2

 

Հավելված N 13
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների համար անհրաժեշտ պոմպերի, էլեկտրական շարժիչների պահեստամասերի եվ օժանդակ նյութերի պահանջը

 

NN
ը/կ

Մեխանիկական վերանորոգման
տեղամասի անվանումը,
նյութի անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Միավորի գինը
(մլն դրամ)

Գումարը
 (մլն դրամ)

 

Մասիսի մեխանիկական
վերանորոգման տեղամաս

       
1. փաթույթահաղորդալար ՊՎԴՊ, ՎՊՊ տոննա 5,0 2,6 13,0
2. Դ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 76,0
3. ՑՆ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 39,0
4. ՑՆՍ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 33,0
5. Կ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 4,2
6. ՎՎԿ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 3,0
7. ԷՑՎ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 30,0
  Մխչյանի մեխանիկական վերանորոգման տեղամաս        
8. Էմալապատ հաղորդալար ՊԷՏՎ-2 տոննա 5,0 2,6 13,0
9. ստատորի սեկցիաներ - 10,0 3,1 31,0
10. էլեկտրաշարժիչ օժանդակ նյութեր - - - 40,0
11. ձուլման համար օժանդակ նյութեր - - - 10,0
12. բամբակյա լցվածք (նաբիվկա) տոննա 20,0 3,4 68,0
13. պարանիտ - 6,0 1,1 6,6
14. ռետինե ներդիրներ - 7,0 0,6 4,2
15. մալուխներ բարձր լարման կմ 10,0 3,4 34,0
16. մալուխներ ցածր լարման - 20,0 2,2 44,0
17. զոդման ագրեգատներ ԱԴԴ հատ 30 1,7 51,0

Ընդամենը

      500,0

 

Հավելված N 14
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների համար անհրաժեշտ վառելանյութերի եվ քսայուՂերի պահանջը

 

NN
ը/կ

Մարզը, քաղաքը

Դիզելային վառելանյութ

Բենզին

Քսայուղեր

Տրանսֆորմատորային
յուղեր

Ինդուստրիալ յուղ

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ) 

քանակը
(տոննա)

արժեքը
(մլն դրամ)

1. Արմավիր

30,0

5,4

25,0

5,5

6,5

3,25

15,0

9,9

5,0

3,0

2. Արարատ

95,0

17,1

20,0

 4,4

4,0

2,0

13,0

8,6

1,6

1,0

3. Կոտայք

40,0

7,2

11,0

2,42

2,8

1,4

4,5

2,9

0,5

0,3

4. Արագածոտն

13,0

2,34

6,0

1,32

2,5

1,25

5,0

3,3

-

-

5. Գեղարքունիք

24,0

4,32

14,0

3,08

1,3

0,65

3,6

2,36

0,4

0,2

6. Շիրակ

40,0

7,2

14,0

3,08

3,3

1,65

7,5

4,9

2,0

1,2

7. Վայոց ձոր

28,0

5,04

7,0

1,54

5,0

2,5

6,0

4,0

2,0

1,2

8. Տավուշ

20,0

3,6

10,0

2,2

5,7

2,85

20,0

13,2

2,5

1,46

9. Սյունիք

23,0

4,14

12,0

2,64

5,0

2,5

8,0

5,28

-

-

10. Լոռի

19,0

3,42

12,0

2,64

1,2

0,6

4,0

2,7

0,5

0,3

11. Երևան

6,0

1,08

3,0

0,66

0,5

0,25

1,9

1,2

-

-

 

Ընդամենը

33,8

60,84

134

29,5

37,8

18,9

88,5

58,3

14,5

8,7

 

Հավելված N 15
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների համար լրացուցիչ օգտագործվող էլեկտրաէներգիայի չափաքանակները

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Լրացուցիչ
պահանջվող
էլեկտրաէներգիայի
չափաքանակը
(մլն կՎտ. ժ)

Լրացուցիչ
ծախսվող
էլեկտրաէներգիայի
արժեքը
(մլն դրամ)

1. Չգործող խորքային հորերի վերականգնումը

4,3

107,3

2. Չգործող խորքային հորերի կահավորումը

16,2

403,6

3. Խորքային նոր հորերի հորատումը

0,75

18,8

4. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործումը

60,3

1118,5

  ԸՆԴԱՄԵՆԸ

81,55

1648.2

 

Հավելված N 16
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Համայնքների թիվը

Օբյեկտների
թիվը (հատ)

Ոռոգվող
տարածքը
(հա)

Մատակարարվող
ջրի ծավալը
(մլն խոր. մ)

Միջոցառման
արժեքը
(մլն դրամ)

այդ թվում

օբյեկտի արժեքը(մլն դրամ)

վառելանյութի արժեքը (մլն դրամ)

էլեկտրաէներգիայի արժեքը (մլն դրամ)

1. Չգործող խորքային հորերի վերականգնումը 45 90 2908 16,9 710,75 603,5 - 107,25
2. Չգործող խորքային հորերի կահավորումը 85 223 8897 64,5 1073,2 669,6 - 403,6
3. Խորքային նոր հորերի հորատումը 15 15 480 3,0 168,8 150,0 - 18,8
4. Արարատյան հարթավայրի շատրվանող հորատանցքերի փականային ռեժիմի բերումը և խմբավորումը 11 64 830 14,9 62,0 62,0 - -
5. Գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից, կոլեկտորադրենաժային ցանցերից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերով ու այլ միջոցներով ջրառի իրականացումը 62 53 33420 189.4 476,5 321,7 154,8 -
6. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործումը - 40 12181 104,3 1118,5 - - 1118,5
7. Ոռոգման ցանցերում ջրի մեխանիկական կորուստների նվազեցումը 105 105 8237 80.0 511,4 335,2 176,2 -
8. Պոմպերի, էլեկտրական շարժիչների, պահեստամասերի և օժանդակ նյութերի պահանջարկը  250 130 9300 55,7 500,0 500,0 - -
  ԸՆԴԱՄԵՆԸ 573 720 76253 528,7 4621,15 2642 331,0 1648,15

 

Հավելված N 17
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների իրականացման

 

1999 թվական

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետներն ըստ մարզերի

    Արարատ Արմավիր Արագածոտն Կոտայք Շիրակ Երևան Տավուշ Գեղարքունիք Վայոց ձոր Սյունիք Լոռի
                          
1. Չգործող խորքային հորերի վերականգնումը 15.02-30.03 15.02-15.04 15.02-30.04 15.02-01.04   15.02-30.03   01.04-01.06     01.04-30.06
                         
2. Չգործող խորքային հորերի կահավորումը 15.03-30.03 15.03-30.04   30.03-30.04   15.03-30.03   15.04-15.05     01.04-30.04
                         
3. Խորքային նոր հորերի հորատումը 15.02-30.03 15.02-15.04           15.04-30.06 30.03-30.04   15.04-30.06
                         
4. Արարատյան հարթավայրի շատրվանող հորատանցքերի փականային ռեժիմի բերումը և խմբավորումը 15.03-30.04 15.03-30.04                  
                         
5. Գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից, կոլեկտորադրենաժային ցանցերից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերով ու այլ միջոցներով ջրառի իրականացումը 15.03-15.04 15.03-15.04     01.04-15.06 15.03-30.03 15.03-30.03 15.04-15.05 15.03-30.03   01.04-15.05
                          
6. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործումը 15.02-30.04 15.02-30.03 01.05-01.06       01.03-30.03 01.04-15.05 15.02-15.04   01.04-15.05
                         
7. Ոռոգման ցանցերում ջրի մեխանիկական կորուստների նվազեցումը 15.02-15.04 15.02-15.04   01.04-30.04 15.04-15.05 15.02-30.03 15.02-15.04 15.04-15.05 15.02-30.03 15.02-30.03 15.04-30.05
                         
8. Պոմպերի, էլեկտրական շարժիչների, պահեստամասերի և օժանդակ նյութերի պահանջարկը մինչև 10.03 մինչև 10.03 մինչև 01.04 մինչև 01.04 մինչև
15.04
մինչև
10.03
մինչև
10.03
մինչև
15.04
մինչև
10.03
մինչև 01.04 մինչև
15.04

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան