«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1999 թվականի N 740
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 555 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» N 555 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 20-ի N 81 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «1999 թվականի մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
բ) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
գ) հանել որոշման 9-րդ կետը.
դ) որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` էներգապետհսկողության գործունեության կատարելագործման վերաբերյալ».
ե) հանել որոշման 11-րդ կետը.
զ) որոշման 12-րդ կետի «բ» ենթակետում «մինչև 1999 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
է) որոշման 12-րդ և 15-րդ կետերի «դ» ենթակետերում «մինչև 1999 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |