«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 1999 թվականի N 20
քաղ. Երևան
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով 1998 թվականի բյուջետային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից և բյուջետային տարվա եզրափակիչ շրջանառության սահմանված ժամկետներում համապատասխան միջոցների ներգրավման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանում պարենային ցորենի գնի անկումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» N 202 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 20-ի N 760 որոշման խմբագրությամբ) համապատասխան վաճառվող պարենային ցորենի 1999 թվականի հունվարի 14-ի դրությամբ մնացորդը` առնվազն 10000 տոննա, 1999 թվականի հունվարի 18-ին և 19-ին լոտերով, բաց աճուրդով ներկայացնել վաճառքի, հետևյալ պայմաններով`
ա) մեկ տոննայի մեկնարկային գինը` 116 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) վճարման ժամկետը` 3 բանկային օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|