«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«21» հոկտեմբերի 1999թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 658
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Շինարարության թույլտվության հետ մեկտեղ կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:
Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը»:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում հաստատել շինարարության վարման մատյանի ձևը: