«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1999 թվականի N 731
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 331 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչության բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 23-ի N 258 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Վարկի տրամադրման հարցը քննարկելիս առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականությամբ».
բ) 20-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գործակալ բանակը վարկի գումարը տրամադրում է վարկային պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան».
գ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ կետով.
«23. 1999 թվականի բնակարանային շինարարության համար հատկացվող վարկային ծրագրից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, որոնք 1988 թվականի երկրաշարժից հետո բնակարանային շինարարության նպատակով արդեն թեկուզ մեկ անգամ վարկ են ստացել»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |