040.0592.23.09.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1999 թվականի N 592
քաղ. Երևան
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 9, 12, 17, 31 և 43 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 9 և 43 հոդվածներով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:
2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասությունների սահմաններում:
3. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները վերապահել`
ա) էներգետիկայի բնագավառի նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` իր իրավասության սահմաններում.
բ) բնապահպանական նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը.
գ) հրդեհային անվտանգության նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը.
դ) աշխատանքների անվտանգ կատարման նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը (Հայլեռտեխհսկողություն).
ե) չափիչ սարքերի շահագործման նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը:
4. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |